Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի բնապահպանության ոլորտի ծախսերը 2014թ.–ին կավելանան 28,6%–ով` կազմելով շուրջ 2,2 մլրդ դրամ

30.10.2013, 18:07
2014թ.–ի պետական բյուջեի նախագծում նախատեսվում է բնապահպանության ոլորտին 2 մլրդ 233 մլն դրամ հատկացնել, ինչը 28,6 տոկոսով շատ է, քան 2013թ.–ի բյուջեում տեղ գտած հատկացումը, չորեքշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ տեղեկացրեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2014թ.–ի պետական բյուջեի նախագծում նախատեսվում է բնապահպանության ոլորտին 2 մլրդ 233 մլն դրամ հատկացնել, ինչը 28,6 տոկոսով շատ է, քան 2013թ.–ի բյուջեում տեղ գտած հատկացումը, չորեքշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ տեղեկացրեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։

Ըստ նրա, ծախսերի ավելացումը մեծ մասամբ կապված է Գյուղատնտեսության նախարարության անձնակազմի պահպանման ուղղությամբ ծախսերի աճի հետ` պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման կապակցությամբ։

2014թ.–ին Բնապահպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի թվում փոխնախարարն առանձնացրեց Սևանա լճի ավազանի պահպանման աշխատանքները։

Հայաստանի 2014 թ.–ի համախմբված պետբյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 134 մլրդ դրամի սահմաններում, ծախսերը` 1 տրիլիոն 244 մլրդ դրամի սահմաններում։ Պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ (1 դոլարը 405,76 դրամ է)։ Հայաստանում ՀՆԱ–ի իրական աճը 2014 թ.–ի բյուջեում նախատեսված է 5,2 տոկոսի սահմանում։ 12–ամսյա գնաճի ցուցանիշը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։–0–