Ուլյուկաև. «Ռուսաստանում ներդրումները 2015 թվականին կնվազեն 13,7%–ով»
11.02.2015,
17:33
ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ճշգրտված կանխատեսման համաձայն` ռուբլու արժեզրկման և վարկերի բարձր տոկոսադրույքների ֆոնին 2015 թվականին ներդրումները կնվազեն 13,7%–ով, լրագրողներին է ասել նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ճշգրտված կանխատեսման համաձայն` ռուբլու արժեզրկման և վարկերի բարձր տոկոսադրույքների ֆոնին 2015 թվականին ներդրումները կնվազեն 13,7%–ով, լրագրողներին է ասել նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ենթադրվում է, որ ներդրումային ակտիվությունը մեծապես կնվազի, ինչը կապված կլինի փոխարժեքային հարաբերակցությունների փոփոխության ֆոնին ներդրումային պահանջարկի բաղկացուցիչների թանկացման, ինչպես նաև անորոշության բարձր աստիճանի, վերջնական փոխառուների համար վարկերի բարձր տոկոսադրույքների հետ։ Ներդրումները կնվազեն 13,7%–ով»,– ասել է Ուլյուկաևը։-0-