Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2020թ.–ի կդանդաղի` մինչև 0,5%, սակայն կվերականգնվի մինչև 5,5% 2021թ.–ին. Fitch Ratings

04.04.2020, 20:18
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը կանխատեսում է, որ կորոնավիրուսից առաջացած շոկը կդանդաղեցնի ՀՆԱ–ի աճը` 2019թ.–ին գրանցված 7,6%–ից մինչև 0,5% 2020թ.–ին
Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2020թ.–ի կդանդաղի` մինչև 0,5%, սակայն կվերականգնվի մինչև 5,5% 2021թ.–ին. Fitch Ratings

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը կանխատեսում է, որ կորոնավիրուսից առաջացած շոկը կդանդաղեցնի ՀՆԱ–ի աճը` 2019թ.–ին գրանցված 7,6%–ից մինչև 0,5% 2020թ.–ին։

Ինչպես նշվում է գործակալության կայքում հրապարակված զեկույցում, այս ցուցանիշը 4,4 տոկոսային կետով նվազել է` վեց ամիս առաջ գրանցված Fitch–ի վերջին զեկույցից հետո։

«2019թ.–ի աճն արագացավ` մինչև 7,9%, 2020թ.–ին ազդակը մնում է ուժեղ, ինչը փոք–ինչ փոխհատուցեց այս տարի սպասվող կտրուկ նվազումը։ Կառավարությունը հայտնեց արտակարգ դրություն` աջակցության փաթեթով, որը կազմում է ՀՆԱ–ի 2,3%–ը, ԿԲ–ն իր հերթին 0,25 տոկոսային կետով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 5,25% (ԿԲ–ի խորհրդի մարտի 17–ի որոշում, խմբգր.), գնաճը 2020թ.–ի առաջին երկու ամսում կրճատվեց` հասնելով միջին մակարդակի`0,1%», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Fitch–ը կանխատեսում է, որ ՀՆԱ–ի աճը մասամբ կվերականգնվի 2021թ.–ին `մինչև 5,5% արտաքին պահանջարկի վերականգնման, ներդրումների աճի, մասնավոր սպառման աշխուժացման և զբաղվածության ավելացման հաշվին։

«Սակայն, ըստ մեր գլոբալ մակրոտնտեսական կանխատեսումների, վերականգնման տեմպերը հիմնականում կախված կլինեն ճգնաժամի ընթացքից և առողջապահութան համակարգի կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներից։ Եթե գրանցվի վարակի երկրորդ ալիք, որը կնախատեսի սահմանափակման միջոցների կիրառում, մեր տնտեսական և ֆիսկալ կանխատեսումները Հայաստանի համար կարող են ենթարկվել զգալի բացասական ճշգրտման», – նշվում է զեկույցում։

Fitch-ն ակնկալում է, որ մակրոտնտեսական ցուցանիշները համապատասխանելու են Fitch-ի՝ գլոբալ տնտեսության շուրջ կանխատեսումներին, բայց խոստովանում, որ դրանք, հավանաբար, կենթարկվեն հաճախակի, և հնարավոր է, էական փոփոխությունների դեպի նվազում՝ պայմանավորված գլոբալ ճգնաժամի էվոլյուցիոն բնույթով :

ՀՀ ԿԲ–ի կանխատեսմամբ, կորոնավիրուսի տարածման և հակահամաճարակաբանական միջոցառումների պայմաններում 2020թ.–ին տնտեսական աճը զգալիորեն կնվազի և կկազմի 0,7%,  ինչը զգալիորեն ցածր է նախկին կանխատեսումներից, սակայն հիմնականում կվերականգնվի 2021թ.–ին` կազմելով 7,2%։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանի տնտեսական աճը 2020թ.–ին նախատեսված է 4,9%–ի, գնաճը` 4%–ի սահմանում (±1,5%)։–0–