Հայաստան օտարերկրյա ներդրումների ներհոսքը 2021թ.–ի հունվար–սեպտեմբերին գերազանցել է 162մլրդ դրամը` 2020թ.–ի 3–րդ եռամսյակում գրանցված 16,3մլրդ դրամի համեմատ
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստան օտարերկրյա ներդրումների ներհոսքը 2021թ.–ի հունվար–սեպտեմբերին կազմել է մոտ 162 173,9մլն դրամ` 2020թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 16 304,6մլն դրամի համեմատ։ Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։
Միաժամանակ այդ ծավալից ուղիղ օտարերկրյա ներդրումների ներհոսքը 2021թ.–ի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 88 034,3մլն դրամ։ 2020թ.–ի հունվար–սեպտեմբերին ուղիղ օտարերկրյա ներդրումների ներհոսքը գրանցել է բացասական ցուցանիշ` - 35 997,7մլն դրամ։
Ներդրումների առավել բարձր ցուցանիշ է գրանցվել Գերմանիայի կողմից` զուտ ներհոսքը երրորդ եռամսյակի արդյունքում կազմել է 56 829,7մլն դրամ (11 757,6մլն դրամի աճ), ուղիղ ներդրումները կազմել են 38 187,2մլն դրամ (40 019,8 մլն դրամի աճ)։
Այնուհետև մեծությամբ Իտալիայից ստացված ներդրումներն են, որոնք երրորդ եռամսյակի արդյունքում կազմել են 20 774,2մլն դրամ` ավելանալով 2 271,7մլն դրամով, միաժամանակ ուղիղ ներդրումները կազմել են 13 682,1մլն դրամ (7 277,1մլն դրամի աճ)։
Ներդրումների հիմնական հոսքը 2021թ.–ի հունվար–սեպտեմբերին ուղղված է եղել էներգետիկայի (60 690,1մլն դրամ) և լեռնահանքային արդյունաբերության ոլորտներ (54 397,5մլն դրամ)։–0–