Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+6

Հուլիսի 20-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 18 787 տոննա ծիրան

20.07.2015, 15:17
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 45 620 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 287 տոննայի դիմաց:
Հուլիսի 20-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 18 787 տոննա ծիրան
ԵՐԵՎԱՆ, 20  հուլիսի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 45 620 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 287 տոննայի դիմաց:

Ինչպես հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հուլիսի 20-ի դրությամբ արտահանվել է 18 787 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:

Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1830 տոննա կեռաս`  նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:-0-