Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը հունվար–հոկտեմբերին ավելացել է 21,8 տոկոսով` հասնելով 15,1 մլրդ դրամի

02.12.2013, 13:31
Հայաստանում 2013 թ.–ի հունվար–հոկտեմբերին ոսկերչական իրերի արտադրության ծավալը կազմել է 15,1 մլրդ դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21,8 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Հայաստանում ոսկերչական իրերի արտադրության ծավալը հունվար–հոկտեմբերին ավելացել է 21,8 տոկոսով` հասնելով 15,1 մլրդ դրամի
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013 թ.–ի հունվար–հոկտեմբերին ոսկերչական իրերի արտադրության ծավալը կազմել է 15,1 մլրդ դրամ` 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21,8 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ 2013 թ.–ի հունվար–հոկտեմբերին արտադրվել է 879,6 կգ ոսկերչական զարդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրված 759,7 կգ–ի համեմատ (15,8 տոկոսի աճ)։

Հայաստանում հաշվետու ժամանակահատվածում ադամանդի արտադրության ծավալը կազմել է 73 572 կարատ` 2012 թ.–ի հունվար–հոկտեմբերի համեմատ ավելանալով 47,8 տոկոսով։

Միաժամանակ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումն այս տարվա ինը ամսվա ընթացքում կազմել է 155,2 մլն դոլար (2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ 11,4 տոկոսի աճ), իսկ այս ապրանքատեսակների ներկրումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 244,2 մլն դոլար (67 տոկոսի աճ) (1 դոլարը – 403,91 դրամ)։–0–