Հայաստանում արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–մարտին կրճատվել է 4,4%–ով` մինչև 1 509,3մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում արտաքին առևտրաշրջանառությունը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2021թ.–ի հունվար–մարտին կազմել է 1 509,3մլն դոլար, ինչը 4,4%–ով ցածր է 2020թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։
Միաժամանակ 2021թ.–ի մարտին, 2021թ.–ի փետրվարի համեմատ, այս ցուցանիշն ավելացել է 12,8%–ով, 2020թ.–ի մարտի համեմատ` 12,7%–ով։ 2021թ.–ի հունվար–մարտին արտաքին առևտրաշրջանառության ծավալը դրամային արտահայտմամբ կազմել է 791,3մլրդ դրամ։
Հայաստանից իրականացված արտահանումը 2021թ.–ի հունվար–մարտին, 2020թ.–ի հունվար–մարտի համեմատ, ավելացել է 3,4%–ով` կազմելով 572,9մլն դոլար։ 2021թ.–ի մարտին, 2021թ.–ի փետրվարի համեմատ, այն ավելացել է 11,6%–ով, 2020թ.–ի մարտի համեմատ` 21,8%–ով։ Դրամային արտահայտմամբ արտահանումը 2021թ.–ի հունվար–փետրվարին կազմել է 300,4մլրդ դրամ։
Ներկրումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 936,4մլն դոլար` 2020թ.–ի հունվար–մարտի համեմատ կրճատվելով 8,7%–ով։ 2021թ.–ի մարտին, 2021թ.–ի փետրվարի համեմատ, ներկրումն ավելացել է 13,5%–ով, 2020թ.–ի մարտի համեմատ` 5%–ով։ Դրամային արտահայտմամբ ներկրումը 2021թ.–ի հունվար–փետրվարին կազմել է 490,9մլրդ դրամ։–0–