Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 10, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանը հետաքրքրված է 600 մլն դոլարով Բաթումիում նավահանգիստ գնելու հարցում. ԶԼՄ

18.12.2019, 12:20
Հայաստանը հետաքրքված է 600 մլն դոլարով Բաթումիում նավահանգիստ գնելու հարցում. ԶԼՄ
Հայաստանը հետաքրքրված է 600 մլն դոլարով Բաթումիում նավահանգիստ գնելու հարցում. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վրաստանի իշխանությունները վաճառքի են հանել Բաթումի նավահանգիստը, հաղորդում է «Ժամանակ» օրաթերթը: Վաճառքի գինը 600 մլն դոլար է:

Հայաստանյան տարբեր շրջանակներ փորձում են դրամահավաք կազմակերպել, որի արդյունքում հնարավոր կլինի գնել նավահանգիստը, դրանով ապահովելով Հայաստան բեռների անարգել տեղափոխումը:

«Քննարկվում է բաժնետիրական ընկերություն ստեղծելու գաղափարը, որին մաս կարող են կազմել նաև Սփյուռքի գործարարները, սակայն գործը գլուխ բերելու համար պետք է, որ ինչ-որ մեկը մեկնարկային խոշոր գումար ներդնի, որն այս պահին չկա», – նշում են հոդվածի հեղինակները: -0-