Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում հունվար–ապրիլ ժամանակահատվածում 986,3 տոննա պահածո է արտադրվել

05.06.2014, 13:39
Հայաստանում հունվար–ապրիլ ամիսներին պահածոների արտադրության ծավալը կազմել է 986,3 տոննա` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 20.5 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանում հունվար–ապրիլ ժամանակահատվածում 986,3 տոննա պահածո է արտադրվել
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում հունվար–ապրիլ ամիսներին պահածոների արտադրության ծավալը կազմել է 986,3 տոննա` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 20.5 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ այս տարվա հունվար–ապրիլին արձանագրվել է մսի պահածոների արտադրության անկում մինչև 39,7 տոննա` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 285.9 տոննայի դիմաց (անկումը` յոթ անգամ)։
 
Բացի այդ, վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 205,5 տոննա բանջարեղենային պահածո` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 214.8 տոննայի դիմաց (անկումը` 4.3%)։

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է նաև 305.4 տոննա պահածոյացված լոլիկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 327.8 տոննայի դիմաց։

Վիճակագրության համաձայն, մրգի պահածոների արտադրության ծավալը կազմել է 385 տոննա (աճը` 3,7%).

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 42.1 տոննա կետչուպ (60.8 տոննա 2013 թվականի հունվար–ապրիլին), ինչպես նաև 4 991,3 հազար լիտր բնական հյութ (4 348.3 հազար լիտր 2013 թվականի հունվար–ապրիլին)։-0-