Հայաստանի հնարավոր մուտքը ՄՄ կդյուրացնի ռուսական շուկայում ոսկերչական արտադրանքի առաջխաղացումը. փոխնախարար
29.10.2013,
18:51
Հայաստանի մուտքը Մաքսային միություն առավելություններ կտրամադրի հայ ոսկերիչներին և թույլ կտա հայկական ոսկերչական արտադրանքն առաջ մղել ռուսական շուկայում, կարծում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մուտքը Մաքսային միություն առավելություններ կտրամադրի հայ ոսկերիչներին և թույլ կտա հայկական ոսկերչական արտադրանքն առաջ մղել ռուսական շուկայում, կարծում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։
Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։
«ՄՄ–ի շրջանակներում մենք կկարողանանք դուրս գալ ռուսական խոշորագույն շուկա, ինչպես նաև էժան հումք ստանալ Ռուսաստանից։ Բացի այդ, ՄՄ–ի կազմում մենք կազատվենք 6,5 տոկոսանոց արտահանման տուրքից ռուսական չմշակված ալմաստի համար», – ասել է Հարությունյանը «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. խնդիրներ և հեռանկարներ» համաժողովի ժամանակ։
Համաժողովը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 28–30–ն անցկացվող «Yerevan Show-2013» միջազգային ոսկերչական ցուցահանդեսի շրջանակներում
Ավելի վաղ Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի (AJA) փոխնախագահ Արտակ Ուդումյանը «ԱՌԿԱ» գործակալությանը հայտարարել էր, որ հայ ոսկերիչները շահագրգռված են Հայաստանի մուտքով ՄՄ։
ԱՎԾ–ի տվյալներով` 2013 թ.–ի հունվար–օգոստոսին Հայաստանում արտադրվել է 759,1 կգ ոսկե զարդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրված 703,9 կգ–ի համեմատ (7,8 տոկոսի աճ)։ Հայաստանում ադամանդի արտադրության ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 58 927 կարատ` 2012 թ.–ի հունվար–օգոստոսի համեմատ ավելանալով 49,2 տոկոսով։
Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղի և դրանցից պատրաստված զարդերի արտահանումն այս տարվա հունվար–օգոստոսին կազմել է 120,3 մլն դոլար (2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ 5,9 տոկոսի աճ)։–0–