ՀՀ վարչապետը հանձնարարեց կարգավորչին խստացնել գների վերահսկողությունը Ամանորի նախաշեմին
21.12.2017,
13:57
Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՏՄՊՊՀ–ին Ամանորի նախաշեմին խստացնել վերահսկողությունը շուկայում գերիշխող ընկերությունների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ) Ամանորի նախաշեմին խստացնել վերահսկողությունը շուկայում գերիշխող ընկերությունների նկատմամբ։
«Տոնական օրերին գրանցվող կտրուկ տնտեսական ակտիվության պատճառով մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, ինչը հանգեցնում է գների անհիմն աճի ռիսկին», – ընդգծեց Կարապետյանը հինգշաբթի նիստի ժամանակ։
Այս կապակցությամբ նա հանձնարարեց ՏՄՊՊՀ–ին իրականացնել գների փոփոխությունների ամենօրյա մոնիտորինգ`դիմելով անհրաժեշտ միջոցների խնդիրների դեպքում։–0–