Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հետաձգվեց

12.05.2016, 12:26
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք նախատեսում են մեկ տարով հետաձգել օրենքի պարտադիր ներդրումը` մինչև 2018 թ.-ի հուլիսի 1-ը:
Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք նախատեսում են մեկ տարով հետաձգել օրենքի պարտադիր ներդրումը` մինչև 2018 թ.-ի հուլիսի 1-ը:

Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 94 պատգամավոր, ութը ձեռնպահ են մնացել, ոչ ոք դեմ չի քվեարկել:

Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, փոփոխությունները կապված են խորհրդարանում քննարկվող Հարկային նոր օրենսգրքի նախագծի հետ, որը լայնածավալ փոփոխություններ է նախատեսում ոչ միայն հարկային քաղաքականության մոտեցումների, այլ նաև դրա իրականացման մեխանիզմների մեջ:

Նա նշել է, որ Հարկային նոր օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018 թ.-ից, և այս կապակցությամբ նախատեսվում է 2018 թ.-ի առաջին եռամսյակում ներդնել միասնական էլեկտրոնային հարկային համակարգ:

«Հաշվի առնելով, որ փոփոխությունները նախատեսում են հարկային համակարգը ամբողջականապես համապատասխանեցնել գործող էլեկտրոնային հարկային համակարգի հետ, որոշվել է հետաձգել կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման ժամկետը` ավելի սահուն անցում ապահովելու և այդ համակարգը լիարժեքորեն ներդնելու համար», - ասել է Ասատրյանը:

Ընդ որում, նա նշել է, որ այսօրվա դրությամբ հաշվառման և հարկային հատկացումների համակարգերի միայն 93 տոկոսն է գործում էլեկտրոնային ձևաչափով։

Օրենքով, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործողությունը պետք է ուժի մեջ մտներ 2014 թվականի հունվարի 1–ից 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։ Սակայն հասարակական բողոքների ճնշման ներքո Սահմանադրական դատարանը սկզբում որոշում ընդունեց Սահմանադրությանը չհամապատասխանող և անվավեր ճանաչել «Կուտակային թոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ, իսկ այնուհետև 2014 թվականի հունիսի 21–ին խորհրդարանն ընդունեց օրենսդրական լրացումներ, որոնց համաձայն, 2014 թվականի հուլիսի 1–ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է պետական կազմակերպությունների աշխատակիցների համար ($1 – 479,09 դրամ)։–0–