Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Հայաստանում սպառողական գները մարտին նվազել են 2 տոկոսով

06.04.2016, 15:35
Հայաստանում սպառողական գները 2016 թ.-ի մարտին, 2015 թ.-ի մարտի համեմատ, նվազել են 2 տոկոսով, հայտնել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Հայաստանում սպառողական գները մարտին նվազել են 2 տոկոսով
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2016 թ.-ի մարտին, 2015 թ.-ի մարտի համեմատ, նվազել են 2 տոկոսով, հայտնել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

ԱՎԾ տվյալներով, սպառողական ապրանքների գների ցուցիչը (ներառյալ ալկոհոլային խմիչքը և ծխախոտ) մարտին կազմել է 94.9 տոկոս, ոչ պարենային ապրանքների գների ցուցիչը` 98,5 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում սակագները` 102.9 տոկոս:

Միաժամանակ սպառողական գները մարտին, փետրվարի համեմատ, նվազել են 0,3 տոկոսով, պարենային ապրանքների գները` 0,5 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները` 0,2 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գները` 0,3 տոկոսով:   

Պետական բյուջեի համաձայն, Հայաստանում գնաճը 2016 թ.-ին նախատեսված է 4 տոկոսի մակարդակով (±1,5 տոկոս), իսկ ՀՆԱ-ի աճը` 2,2 տոկոսի չափով: -0-