Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանը բարելավել է դիրքերը Համաշխարհային մրցունակության ցուցանիշով` առաջ անցնելով հետխորհրդային տարածքի մի շարք երկրներից

28.09.2016, 11:57
Հայաստանը երեք հորիզոնականով բարելավել է դիրքերը Համաշխարհային մրցունակության ցուցանիշով` զբաղեցնելով 79–րդ տեղը 138 երկրների շրջանում։
Հայաստանը բարելավել է դիրքերը Համաշխարհային մրցունակության ցուցանիշով` առաջ անցնելով հետխորհրդային տարածքի մի շարք երկրներից

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը երեք հորիզոնականով բարելավել է դիրքերը Համաշխարհային մրցունակության ցուցանիշով` զբաղեցնելով 79–րդ տեղը 138 երկրների շրջանում, չորեքշաբթի հայտարարեց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը` ներկայացնելով Մրցունակության գլոբալ հաշվետվության 2016–2017 թթ.–ի տվյալները։

Հայաստանն առաջին անգամ ներառվել է Համաշխարհային մրցունակության զեկույցում 2005 թ.–ին` զբաղեցնելով 79–րդ տեղը աշխարհի 117 երկրների շրջանում։ Դրանից հետո երկրի դիրքն աստիճանաբար վատացել է, և 2010 թ.–ին Հայաստանը զբաղեցրել է 98–րդ տեղը 139 երկրների շրջանում։ Այնուհետև երկրի դիրքը կրկին վատացել է` 2013 թ.–ին հասնելով 79–րդ տեղի 148 երկրների շրջանում։ 2014 թ.–ին Հայաստանն աշխարհի 144 երկրների շրջանում զբաղեցրել է 85–րդ տեղը, իսկ 2015 թ.–ին` 82–րդ տեղը 140 երկրների շրջանում։

«Ըստ զեկույցի` էական առաջընթաց է գրանցվել նորարարությունների, ձեռնարկատիրության կատարելագործման ոլորտներում և ինստիտուտների ցուցանիշով», – նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` դրական փոփոխություններ են գրանցվել նաև այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են ապրանքաշուկայի արդյունավետությունը, ֆինանսական շուկայի զարգացած լինելը, տեխնոլոգիական պատրաստվածությունն ու աշխատաշուկայի արդյունավետությունը։

«Միաժամանակ վատացել են մակրոնտեսական միջավայրի ու շուկայի չափի ցուցանիշները։ Մակրոտնտեսական միջավայրի վրա բացասաբար են ազդել գնաճի բարձր մակարդակն ու բյուջեի պակասուրդը», – նշեց Հովհաննիսյանը։

Հետխորհրդային տարածքի երկրներից զեկույցում Ադրբեջանը զբաղեցնում է 37–րդ տեղը, Ռուսաստանը` 43, Ղազախստանը` 53, Վրաստանը` 59, Տաջիկստանը` 77, Ուկրաինան` 85, Մոլդովան` 100, Ղրղըզստանը` 111։

Զեկույցի առաջատարների եռյակում են Շվեյցարիան, Սինգապուրն ու ԱՄՆ–ն։

Մրցունակության գլոբալ զեկույցը կազմվում է վիճակագրական տվյալների և Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ձեռներեցների հարցման հիման վրա։

Համաշխարհային տնտեսական համաժողովն անկախ միջազգային կազմակերպություն է, որի առաքելությունն է լավացնել աշխարհում ստեղծված իրավիճակը առաջնորդների միջև գործընկերություն հաստատելու միջոցով` գլոբալ մասշտաբով, ինչպես նաև տարածաշրջանների և բնագավառների մակարդակում օրակարգ ձևավորելու նպատակով։

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը «Համաշխարհային տնտեսական համաժողովի» մրցունակության գլոբալ ցանցի գործընկերն է։-0-