Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Հայաստանը հետաքրքրված է ԵՆԲ–ի ՓՄՁ աջակցությանն ուղղված նախագծերով

08.12.2015, 19:22
Հայաստանն առաջարկում է Եվրոպական ներդրումային բանկին (ԵՆԲ) խորացնել համագործակցությունը` մասնակցելով փոքր և միջին բիզնեսի աջակցությանն ուղղված նախագծերին և ոլորտային ծրագրերին։  
Հայաստանը հետաքրքրված է ԵՆԲ–ի ՓՄՁ աջակցությանն ուղղված նախագծերով

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանն առաջարկում է Եվրոպական ներդրումային բանկին (ԵՆԲ) խորացնել համագործակցությունը` մասնակցելով փոքր և միջին բիզնեսի աջակցությանն ուղղված նախագծերին և ոլորտային ծրագրերին։  

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայութունից, այս մասին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նախօրեին հայտարարել է Լյուքսեմբուրգում ԵՆԲ նախագահ Վերներ Հոյերի հետ հանդիպման ժամանակ։

Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացմանն ուղղված համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունները՝ հիմք ընդունելով ԵՆԲ փորձը Մոլդովայում։

Հոյերը նշել է, որ բանկը կարևորում է ՓՄՁ զարգացմանն ուղղված ԱՊԵՔՍ վարկային ծրագրի իրականացումը Հայաստանում և վերահաստատել ԵՆԲ-ի պատրաստակամությունը ծրագրի արդյունավետ իրականացման հարցում։

Քննարկվել են նաև վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արևային էներգիայի բնագավառում ԵՆԲ կողմից Հայաստանում համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է Վերներ Հոյերին, որ վերջերս Լիտվա կատարած այցի շրջանակում այցելել է արևային մարտկոցների ու բարձր արդյունավետությամբ վահանակների արտադրությամբ աշխարհում հայտնի Global BOD Group ընկերություն, որի հետ հայկական Simartek ընկերությունը ստորագրել է արևային էներգետիկայի բնագավառում համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր։ ԵՆԲ նախագահը նշել է, որ բանկը հետաքրքրված է այդ բնագավառում ծրագրերի իրականացմամբ:

Բացի այդ, զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանում  2016 թ.–ի գարնանը կազմակերպել սեմինար՝ նվիրված ԵՆԲ գործիքներին և ԵՆԲ ներգրավվածության բարձրացմանը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում, ինչպես նաև մասնավար հատվածում իրականացվող ծրագրերում։

 Եվրոպական ներդրումային բանկը ԵՄ–ի բանկերից մեկն է, որ ծրագրերը Հայաստանում ֆինանսավորվում է ԵՄ խորհրդի կողմից`ԵՄ խորհրդի մանդատի և Եվրախորհրդարանի մանդատի հիման վրա «Արևելյան գործընկերություն» ծրագրի գործընկեր երկրների նկատմամբ։ Ըստ մանդատի` 2014–2020 թթ.–ին նախատեսվում է հատկացնել 4,8 մլրդ եվրո բանկային ֆինանսավորման նպատակով` ԵՄ–ի և Արևելյան գործընկերության համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերին աջակցելու համար։–0–