Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

«Տրանսաերո» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 23–ին նախատեսված Մոսկվա–Երևան–Մոսկվա չվերթը

22.10.2015, 20:26
«Տրանսաերո» ռուսական ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 23–ին նախատեսված Մոսկվա–Երևան–Մոսկվա չվերթը։
 «Տրանսաերո» ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 23–ին նախատեսված Մոսկվա–Երևան–Մոսկվա չվերթը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ. «Տրանսաերո» ռուսական ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 23–ին նախատեսված Մոսկվա–Երևան–Մոսկվա չվերթը, նշվում է «Աերոֆլոտ» ավիաընկերության կայքում։

 «Տրանսաերոն» ընդհանուր առմամբ չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 23–ին նախատեսված 114 չվերթեր։

 «Չեղյալ հայտարարված չվերթերի ուղևորների փոխադրումը կիրականացվի «Աերոֆլոտ» խմբի ընկերությունների չվերթերով` SU կոդով», – նշվում է ավիաընկերության կայքում։

 Ռուսական խոշորագույն մասնավոր ավիաընկերություններից մեկը` «Տրանսաերոն», ի վիճակի չէ սպասարկել պարտքերը, որոնք լիզինգային պարտավորությունների հետ միասին կազմում են մոտ 250 մլրդ ռուբլի։ Պետական «Աերոֆլոտին» «Տրանսաերոյի» բաժնետոմսերի 75 տոկոսը փոխանցելու` կառավարության հավանությանն արժանացած առողջացման ծրագիրը տապալվել է:

Այդուհանդերձ, երեքշաբթի երեկոյան հայտնի է դարձել, որ «Տրանսաերոյի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը վաճառվել է S7 խմբի համասեփականատիրոջը։ Արդեն դրանից հետո ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, որ «Տրանսաերոյի» շահագործման հավաստագիրը չեղյալ կհայտարարվի հոկտեմբերի 26–ին։–0–