ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն և Շվեդիան կաջակցեն կանանց ձեռներեցությանը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. ՎԶԵԲ-ը Հայաստանում սկսում է իր նախագծերից մեկի՝ «Գործարար կանայք» ծրագրի ընդլայնումը տեղական վարկատուների՝ Ամերիաբանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի միջոցով, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ծրագրին շուտով կմիանա նաև Արարատբանկը:
Վերոնշյալ բանկերը միացել են ծրագրին անցյալ տարեվերջին և այժմ պատրաստ են կանանց կողմից ղեկավարվող տեղական բիզնեսներին վարկավորել ծրագրի նպատակներին և պահանջներին համապատասխան:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, կարևորելով կանանց ձեռներեցությամբ զբաղվելուհնարավորությունների ընդլայնումը` նշեց. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ կանանց համար մշտապես մշակվում և առաջարկվում են վարկային տարբեր պրոդուկտներ` հնարավոր լավագույն պայմաններով: Այս նախագիծը ևս կանանց թույլ կտա իրագործելու իրենց նախագծերն ու գաղափարները, ինչպես նաև հնարավորություն կընձեռի նոր աշխատատեղեր ստեղծել` նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը: Մենք վստահ ենք, որ կանայք բավակինմեծ գործարար ներուժ ունեն, ուստիև այս նախագծից շատ լուրջ արդյունքներ ենք ակնկալում»:
Հայաստանը առաջիններից է միացել ՎԶԵԲ-ի կողմից Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստան,Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, իրականացվող «Գործարար կանայք» ծրագրին:
Ծրագիրը խթանում է կանանց ձեռներեցությունը՝ հնարավորություն տալով բարելավել ֆինանսավորման և խորհրդատվության հասանելիությունը կանանց կողմից ղեկավարվող տեղական ՓՄՁ-ների համար:
Արևելյան գործընկերության երկրներում ծրագրի իրականացման համար միայն ՎԶԵԲ-ի նախնական ներդրումըկազմել է 55 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվել է տեղական ֆինանսական կառույցների միջոցով կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների հետագա վարկավորման համար վարկային գծերի ստեղծմանը:
Արևելյան գործընկերության երկրներում ծրագիրը ֆինանսավորվում է ՎԶԵԲ-ի, Եվրոպական միության, Շվեդիայի ևՎաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից:
«Գործարար կանայք» ծրագիրը ՀՀ-ում կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին հասանելի կդարձնի իրենց աճիհամար անհրաժեշտ ֆինանսավորումը և խորհրդատվությունը, տեխնիկական աջակցություն կտրամադրի ծրագրի գործընկեր ֆինանսական կառույցներին և բիզնես խորհրդատվություն կին ձեռներեցներին:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն իր հերթին նշեց. «Մենք հավատում ենք՝ երբ շուկայի ձախողումները լուծված լինեն, խոչընդոտները՝ հաղթահարված ևկանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ները կստանան հավասար հնարավորություններ, նրանք կկարողանան իրականացնել տնտեսության արդյունավետությանը և աշխատատեղերի ստեղծմանը նպաստող գործունեություն»։
Շվեդիայի կառավարությունը Արևելյան գործընկերության երկրներում ծրագրի իրականացման համար հատկացրել է 47 մլն շվեդական կրոն (մոտ 5.2 միլիոն եվրո):
Հաջորդ 4,5 մլն եվրոն տրամադրել է Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային Հիմնադրամը. միջոցներն ուղղվել են վարկավորման որակի բարձրացման ֆինանսավորմանը ու ծրագրի գործընկեր ֆինանսականհաստատությունների կարողությունների զարգացմանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՎԶԵԲ-ի Վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից ծրագրին ուղղվել է ևս 0.9 մլն եվրո:
Բանկը հավատում է, որ լավ գործառնող շուկայական տնտեսությունը պետք է լինի մրցակցային, լավ կառավարվող, թափանցիկ, ներառական, տոկուն և ինտեգրված: -0-