Հայաստանում արեգակնային էներգիայի օգտագործումը թույլ կտա էապես կրճատել էլեկտրաէներգիայի արժեքը. գիտնական
11.11.2013,
15:35
Արեգակնային էներգիայի օգտագործումը Հայաստանում թույլ կտա էապես կրճատել էլեկտրաէներգիայի արժեքը վերջնական սպառողի համար, Էներգախնայողության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի և Արցախի հելիոֆիկացման ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արեգակնային էներգիայի օգտագործումը Հայաստանում թույլ կտա էապես կրճատել էլեկտրաէներգիայի արժեքը վերջնական սպառողի համար, Էներգախնայողության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանի և Արցախի հելիոֆիկացման ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը։
«Հայաստանը պետք է իր էներգետիկ ապագան կապի արեգակնային էներգիայի հետ և արագացնի երկրի հելիոֆիկացման գործընթացը, ինչը թույլ կտա ոչ միայն էներգետիկ անկախություն ունենալ, այլ նաև էլեկտրաէներգիա արտադրել մեկ ԿՎտ/ժամի համար 0.32 դրամով` ներկայիս 38 դրամի փոխարեն»,– ասաց Համազասպյանը։
Ըստ նրա, արևային մարտկոցների արտադրության զարգացումը կստեղծի 400-800 աշխատատեղ Հայաստանում, իսկ դրանց օգտագործումը տարածքների ջեռուցման, տաք ջրով ապահովելու համար կբարելավի գյուղատնտեսության սոցիալ–տնտեսական վիճակը, թույլ կտա զարգացնել տնտեսության արդյունաբերության` ներքին շուկայի և արտահանման համար հելիոհամադրված սարքեր արտադրող նոր բնագավառ։
Գիտնականն ընդգծեց նաև, որ Հայաստանն այսօր ունի արևային էներգիայի ոլորտի զարգացման բոլոր հնարավորությունները` օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ։
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ին կայացած նիստում հաստատեց ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամի չափով յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ)` նախկին
132 հազար դրամի փոխարեն։ Մեկ կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սպառման համար ցերեկային սակագինը կկազմի 38 դրամ (ներառյալ ԱԱՀ)` 32 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ (ներառյալ ԱԱՀ)` 25 դրամի փոխարեն։
Նոյեմբերի 11–ն Էներգախնայողության միջազգային օրն է, որը նշվում է ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նկատմամբ ուշադրություն գրավելու և էներգիայի վերսկսվող աղբյուրների զարգացման համար։ -0-