Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Մատվիենկո. ԵՏՄ–ն և «Մետաքսի ճանապարհ» գոտին կարող են լրացնել միմյանց

09.06.2015, 15:21
Եվրասիական տնտեսական միությունը և «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտին կարող են ներդաշնակ կերպով լրացնել միմյանց և տնտեսական գործակցության նոր մոդել ստեղծել ամբողջ Եվրասիական մայրցամաքում, ասել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժան Դեցզյանի հետ հանդիպմանը, հաղորդում է Փրայմը։
Մատվիենկո. ԵՏՄ–ն և «Մետաքսի ճանապարհ» գոտին կարող են լրացնել միմյանց

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միությունը և «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտին կարող են ներդաշնակ կերպով լրացնել միմյանց և տնտեսական գործակցության նոր մոդել ստեղծել ամբողջ Եվրասիական մայրցամաքում, ասել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժան Դեցզյանի հետ հանդիպմանը, հաղորդում է Փրայմը։

«Հատուկ հետաքրքրություն է ստեղծում ԵՏՄ–ի և «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու գործակցության հնարավորությունը, որոնք կարող են ներդաշնակ կերպով լրացնել միմյանց»,– ասել է նա։ Սենատորի կարծիքով, գոյություն ունեն տնտեսական այդ երկու մոդելների զուգակցման հնարավորություններ Եվրասիական ողջ մայրցամաքում տնտեսական նոր գործակցության դուրս գալու հեռանկարով։

Հանդիպման ընթացքում Մատվիենկոն նշել է երկկողմ ռազմավարական գործընկերության պետական ձևաչափը, ինչպես նաև տնտեսությունում արդյունավետ փոխգործակցությունը։

Սենատորի խոսքով, Ռուսաստանն և Չինաստանը պետք է անեն հնարավորինը գործակցության բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման համար, մասնավորապես, էներգետիկ գործընկերության, խաղաղ ատոմի օգտագործման համար։

«(Երկկողմ հարաբերությունների) որոշիչ գործոն է դառնում մեր պայմանագրերի երկարաժամկետ լինելը 20-30 տարիների գործակցության հեռանկարով։ Դա ստեղծում է կայունության, հուսալիության, բիզնեսի համար վստահության մթնոլորտ»,– նշել է նա։ -0-