Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանում ձկնաբուծության զարգացման հեռանկարներն են քննարկվում FAO սեմինարին

16.06.2015, 15:36
Հայաստանում ձկնաբուծության զարգացման հեռանկարներն են քննարկվում երեքշաբթի Երևանում անցկացվող եռօրյա սեմինարում, որը կազմակերպել է ՄԱԿ պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը (ՊԳԿ) EUROFISH ընկերության և Հայաստանի գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ։
Հայաստանում ձկնաբուծության զարգացման հեռանկարներն են քննարկվում FAO սեմինարին
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ձկնաբուծության զարգացման հեռանկարներն են քննարկվում երեքշաբթի Երևանում անցկացվող եռօրյա սեմինարում, որը կազմակերպել է ՄԱԿ պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը (ՊԳԿ) EUROFISH ընկերության և Հայաստանի գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությամբ։

Սեմինարը կազմակերպել են ձկան և ձկնամթերքի միջազգային և տարածաշրջանային առևտրով, գոյակցության հուսալի միջոցներով և պարենային անվտանգությամբ շահագրգռված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար։

Միջոցառմանը մասնակցում են Ալբանիայի, Հայաստանի, Բելառուսի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Էստոնիայի, Վրաստանի, Իսլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Նորվեգիայի, Լոհաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի Դաշնության, Սերբիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներ։

EUROFISH ընկերության տնօրեն Աինա Աֆանասևան նշեց, որ եռօրյա սեմինարը միավորել է բարձրակարգ փորձագետների, տարբեր ինստիտուտների, Եվրոպայի և Կովկասի տարբեր մարզերի հատվածների ներկայացուցիչների։

«Մենք գիտենք, որ ձուկը որպես սննդամթերք, գլոբալ տեսանկյունից շարունակում է մնալ ամենավաճառվող մթերքներից մեկը։ Եվ ձկնատնտեսությւոնը նոր մակարդակի է հասել, նոր պրոդուկտներ են հայտնվում, մատակարարման նոր օղակներ, փոխվում է հավաստագրման, անվտանգության որակը, ստուգումներ են անցկացվում։ Այդ ամենն ազդում է մրցունակության մակարդակի վրա»,– նշեց Աֆանասևան։

Ըստ նրա, գոյություն ունի համապատասխան գիտելիքների զարգացման անհրաժեշտություն, և անցկացվող սեմինարի նպատակը տարածաշրջանային գործակցության բարձրացումը, փորձի փոխանակումն է։

Հայաստանում ՊԳԿ ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանը (Gayane Nasoyan) նշեց, որ Հայաստանը ՊԳԿ–ի անդամ է դարձել 1993 թվականին, և անցած 20 տարիների ընթացքում շատ պտղաբեր երկկողմ համագործակցություն է հաստատվել կենդանաբուծության, սննդամթերքի անվտանգության, պետիցիդների կառավարման ոլորտներում։

«ՊԳԿ–ն ակտիվ աշխատում է Հայաստանում` ֆինանսական համակողմանի օժանդակություն ցուցաբերելով։ Մասնավորապես, մենք աշխատում ենք այնպիսի գերակա ուղղություններով, ինչպիսիք են մանր մենատնտեսների մրցունակությունը, անասնաբուծությունը, բուսաբուծությունը, անտառատնտեսությունը, պարենը, ձկնատնտեսությունը»,– ասաց Նասոյանը։

Եվրոպական միությունն աշխարհում ծովամթերքի խոշորագույն ներկրող է` ներկայում ներկրում է սպառվող ծովամթերքի 68 տոկոսը, և ակտիվ աշխատում է, որ ավելացնի ԵՄ–ում բուծվող ձկան ծավալը։  

Սեմինարում կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են համաշխարհային միտումները ծովամթերքի մատակարարումներում, պահանջարկում, առևտրում և գներում, ձկան առևտուրը և սպառման միտումները Եվրոպայում, ջրամշակույթի զարգացումը և դրա ավանդը ձկան առևտրում, ձկնամթերքի իրացումը և մարդկանց սնունդը, օվկիանոսների տնտեսությունը, ձկնաբուծությունը և ՀԱԿ–ի հետ կապված բանակցությունները, ձկնամթերքի իրացումը և զարգացման ծրագիրը 2015 թվականից հետո, հավաստագրման որակի և համակարգի չափանիշները սննդային պրոդուկտների որակի և անվտանգության ապահովման համար, ծովամթերքներին հետևելն ամբողջ արտադրական–իրացման շղթայում։

Սեմինարին մասնակցում է շուրջ 40 մասնակից 20 երկրներից, «EUROFISH» ընկերությունը, ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները, ՄԱԿ պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը (ՊԳԿ)։

Նստաշրջանը նվիրված կլինի ծովամթերքի` էկոմակնշում անվանումով կամավոր հավաստագրման հակասական թեմային։

«Կայուն զարգացման միջազգային ինստիտուտի կայուն զարգացման նախաձեռնության կարողությունը» (Ժնև) փաստաթղթում կներկայացվեն Կայուն ձկնաբուծության և ջրամշակույթի բնագավառում կամավոր չափանիշների տեսության նախնական եզրակացությունները։

Ծովամթերքի կայուն զարգացման գլոբալ նախաձեռնությունը կոնսորցիում է, որի կազմում են 32 մասնավոր ընկերություններ, GIZ զարգացման գերմանական միջազգային գործակալությունը երկու ոչ կառավարական կազմակերպությունների և ՊԳԿ–ի օժանդակությամբ, կներկայացնի համեմատական վերլուծության` բենչմարքինգի գլոբալ գործիքը։

Սեմինարի շրջանակում ծրագրվում է պատվիրակությունների ներկայացրած ըստ երկրների հետազորությունների ներկայացումների կազմակերպում, ինչպես նաև էքսկուրսիաների անցկացում Հայաստանի ջրամշակութային օբյեկտներով` կազմակերպած հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ձկնաբուծության և Հայաստանում ձկնաբուծության համախառն արտադրանքի ծավալը 2014 թվականին կազմել է 28.6 մլրդ դրամ` ավելանալով 24.6 տոկոսով։ ($1 – 475,70 դրամ)։ -0-