Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի կառավարությունն առաջարկում է հանել կոմերցիոն գովազդը ՀՀՀ–ի եթերից

26.12.2013, 16:11
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին, որոնք ենթադրում են Հայաստանի հանրային հեռուստատեսությանը գովազդի հեռարձակման իրավունքից զրկում։
Հայաստանի կառավարությունն առաջարկում է հանել կոմերցիոն գովազդը ՀՀՀ–ի եթերից
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին, որոնք ենթադրում են Հայաստանի հանրային հեռուստատեսությանը գովազդի հեռարձակման իրավունքից զրկում։

«Կոմերցիոն գովազդի բացառումը Հանրային հեռուստաընկերության եթերից ընդունված քայլ է, որը թույլ կտա ազատել եթերային ժամանակն ավելի կարևոր և հանրային նշանակալի ծրագրերի համար»,– նիստի ընթացքում հայտնեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։
 
Օրինագծի համաձայն` ՀՀՀ–ում արգելվում է ցանկացած գովազդի հեռարձակումը, բացառությամբ սոցիալականի, ինչպես նաև մշակութային և մարզական ծրագրերի հովանավորների մասին տեղեկության։

Միաժամանակ թույլատրելի է տեղեկության տարածումն ոչ ավելի քան մեկ հովանավորի մասին մեկ ծրագրի ընթացքում։

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի համաձայն, Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակվող գովազդը չպետք է գերազանցի եթերի 7 տոկոսը։ -0-