Հաստատվել է է FREDA-ի ներդրումային ուղեցույցի վերջնական տարբերակը
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ խորհուրդը քննարկել և հաստատել է FREDA-ի ներդրումային ուղեցույցի վերջնական տարբերակը:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ`խորհուրդը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) նորանշանակ գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի թեկնածությունները` որպես FREDA-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրության մեջ առաջարկվող համապատասխան փոփոխությունները և լրացումները:
Նիստում հաստատվել են նաև հիմնադրամի 2015 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության ներկայացրած ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև FREDA-ի կողմից հրապարակվող և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագծի եզրակացությունը:–0–