Սարգսյանը հանձնարարեց արագացնել փոփոխությունները օտարերկրացիներին կացության իրավունքի տրամադրման կարգում
13.02.2014,
19:59
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստում նախարարներին հանձնարարեց խորհրդարանում արագացնել օտարերկրացի ներդրողներին կացության իրավունքի կարգում լրացումների ընդունումը։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստում նախարարներին հանձնարարեց խորհրդարանում արագացնել օտարերկրացի ներդրողներին կացության իրավունքի կարգում լրացումների ընդունումը։
«Մենք քննարկել ենք, որ բազմաթիվ երկրներում գոյություն ունի ներդրումների ներգրավման այսպիսի փորձ, մասնավորապես, եթե ներդրումները կամ ձեռք բերված գույքը գերազանցում են 100 հազար դոլարը, ապա օտարերկրացի ներդրողները դյուրացված կարգով կացության իրավունք են ստանում»,– ասաց Սարգսյանը։
Նա նշեց, որ կառավարությունն արդեն վաղուց համապատասխան օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարան, սակայն փաստաթուղթը մինչ օրս չի քննարկվել։
Այս առիթով նա հանձնարարել է պատասխանատու նախարարներին հետևել «վաղուց խորհրդարան ներկայացված» փաստաթղթի ճակատագրին։
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` (առանց բանկային համակարգի և պետկառավարման ստացված) արտասահմանյան ներդրումների համախառն ծավալը Հայաստանի տնտեսության իրական հատվածում 2013 թվականի 9 ամիսներին կազմել է 395.6 դոլար` կրճատվել է 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 31.7 տոկոսով։ Միաժամանակ, արտասահմանյան ուղղակի ներդրումները Հայաստանի տնտեսության իրական հատվածում հաշվետու ժամանակահատվածում կազմել են 155.1 մլն դոլար` կրճատվելով 62.1 տոկոսով։
Իրական հատվածում արտասահմանյան համախառն ներդրումների առաջատարն այս տարվա հունվար-սեպտեմբերին դարձել է Արգենտինան։ Այդ երկրի արտասահմանյան ներդրումները հայկական տնտեսության իրական հատվածում կազմել են 89.7 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6.1 անգամ։ Հայաստանի իրական հատվածում օտարերկրյա համախառն ներդրումներով առաջատարների հնգյակում են նաև Կիպրոսը, Ռուսաստանը, Կանադան և Ֆրանսիան։ -0-