Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՎԶԵԲ–ի հետ 4 մլն դոլարի վարկային համաձայնագրին
25.06.2015,
18:06
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ 4 մլն դոլարի վարկային համաձայնագրին, որը կուղղորդվի Երևանում փողոցային լուսավորության էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի իրագործմանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ 4 մլն դոլարի վարկային համաձայնագրին, որը կուղղորդվի Երևանում փողոցային լուսավորության էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի իրագործմանը։
Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ.–ի մայիսի 11–ին, վարկը տրամադրվում է մինչև 10 տարի ժամկետով` տարեկան 3 տոկոս արտոնյալ տոկոսադրույքով։
Փորձնական ծրագրի հիմնական նպատակն է Երևանի արտաքին լուսավորության էներգախնայող և անվտանգ ցանցի ձևավորումը։ Ծրագրի շրջանակում, մասնավորապես, պլանավորվում է իրականացնել հենասյուների փոխարինում մայրաքաղաքի 28 փողոցներում, ստորգետնյա մալուխների անցկացում, էներգախնայող լամպերի կիրառում, ինչպես նաև կառավարման ավտոմատ համակարգերի ներմուծում։
Փորձնական նախագծի շրջանակում կապիտալ ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է 6 մլն դոլար։ Ծրագրի էներգախնայող բնույթը հաշվի առնելով` ծրագրվում է, որ 2 մլն դոլարը ներգրավվի որպես դրամաշնորհ «Էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հարցերով Արևելյան գործընկերություն» հիմնադրամից։
ՎԶԵԲ-ը Հայաստանում ամենախոշորներ ներդրողներից մեկն է: 1992թ. –ի Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր Բանկը ներդրել է ավելի,քան 650 մլն եվրո 133 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում, ընդ որում` մասնավոր հատվածում ներդրումները կազմել են 87 տոկոս։-0-