ԱՄՆ–ի ԴՊՀ–ն և Ֆինանսների նախարարությունը պարտաստվում են դեֆոլտի հնարավորությանը
10.10.2013,
10:56
ԱՄՆ–ի Դաշնային պահուստային համակարգը և Ֆինանսների նախարարությունը պատրաստվում են մասնակի դեֆոլտի հնարավորությանը, եթե կոնգրեսը մինչև հոկտեմբերի 17–ը հրաժարվի բարձրացնել պետական պարտքի «առաստաղը», հինգշաբթի հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի Դաշնային պահուստային համակարգը և Ֆինանսների նախարարությունը պատրաստվում են մասնակի դեֆոլտի հնարավորությանը, եթե կոնգրեսը մինչև հոկտեմբերի 17–ը հրաժարվի բարձրացնել պետական պարտքի «առաստաղը», հինգշաբթի հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Ըստ գործակալության զրուցակցի, ԴՊՀ–ի և Ֆինանսների նախարարության հիմնական ուշադրությունը կենտրոնացել է ռեպո շուկայի վրա (կարճ ժամկետով միջբանկային վարկավորում, հաճախ պետական պարտքային արժեթղթերի գրավադրմամբ)։ Շուկաները դեռ չեն հավատում դեֆոլտի հնարավորությանը, սակայն ԱՄՆ–ի գանձապետական մուրհակները որպես գրավ օգտագործելու տոկոսադրույքները հնգամսյա կտրվածով հասել են առավելագույն նիշին։ Եթե 5 տրիլիոնանոց ռեպո շուկան դժվարությունների հանդիպի, բանկերը կարող է խնդիրներ ունենան լուծարման հետ կապված, իսկ դա իր հերթին ամբողջ տնտեսության համար բացասական հետևանքներ կբերի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ եթե փոխառության սահմանաչափը չընդլայնվի, ԱՄՆ–ին չի հաջողվի խուսափել դեֆոլտից, մասնավորապես` վճարումների համակարգի բարդության պատճառով. Ֆինանսների նախարարությունը պարտքի գծով ամսական մինչև 80 մլն վճարում է իրականացնում։
Թե հատկապես ինչ ծրագրեր են պատրաստում ԴՊՀ–ն և Ֆինանսների նախարարությունը, չի նշվում։ Գերատեսչությունների ներկայացուցիչները հրաժարվել են պաշտոնական մեկնաբանություններից։ –0–