Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

«Ռոսնեֆտը» կուսումնասիրի Հայաստանում նավթամթերքի առևտրի ոլորտի ակտիվների գնման հարցը

27.12.2013, 16:19
«Ռոսնեֆտ» ԲԲԸ–ն քննարկում է Հայաստանում նավթամթերքի մեծածախ և մանրածախ իրացման ոլորտում ակտիվների գնման հնարավորությունը, ասվում է խոշորագույն ռուսական նավթային ընկերության հաղորդագրության մեջ։
«Ռոսնեֆտը» կուսումնասիրի Հայաստանում նավթամթերքի առևտրի ոլորտի ակտիվների գնման հարցը
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոսնեֆտ» ԲԲԸ–ն քննարկում է Հայաստանում նավթամթերքի մեծածախ և մանրածախ իրացման ոլորտում ակտիվների գնման հնարավորությունը, ասվում է խոշորագույն ռուսական նավթային ընկերության հաղորդագրության մեջ։

«Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի հետ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո  համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր են ստորագրվել։

«Օյլ տեխնո» և «Ռոսնեֆտ» ընկերությունների միջև ստորագրվել է նավթամթերքների մարքեթինգի և առաքման բնագավառում համատեղ ձեռնարկություն ստեղծելու նպատակով համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Այն ստորագրել են «Օյլ տեխնո» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ալավերդյանը և «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինը:

Բացի այդ, «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր:--0-