Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը կքննարկեն տնտեսական համագործակցության հարցեր

08.07.2015, 20:22
Հայաստանի կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը հուլիսի 9-ից աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը կքննարկեն տնտեսական համագործակցության հարցեր
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը հուլիսի 9-ից աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Մոսկվայում նախատեսվում է Աբրահամյանի հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, որի ընթացքում կքննարկեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

ՀՀ և ՌԴ վարչապետների առանձնազրույցից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով:

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Տնտեսական միասնական տարածքի հիմքի վրա և գործում է այս տարվա հունվարի 1-ից։ Ներկա պահին ԵՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանն ու Բելառուսը, շուտով կազմակերպությանը կմիանա նաև Ղրղըզստանը։–0–