Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Արամ Ղարիբյանը կդառնա Սևանում ձկնաբուծության ծրագրի Հոգաբարձուների խորհրդի նախագահ

06.03.2014, 19:51
Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը կդառնա Սևանա լճում ձկնաբուծության ծրագրի Հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Արամ Ղարիբյանը կդառնա Սևանում ձկնաբուծության ծրագրի Հոգաբարձուների խորհրդի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը կդառնա Սևանա լճում ձկնաբուծության ծրագրի Հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության` հինգշաբթի օրվա նիստում։

Խորհրդում ներառված կլինեն նաև գյուղատնտեսության ու բնապահպանության նախարարներ Սերգո Կարապետյանն ու Արամ Հարությունյանը, ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը, արդարադատության առաջին փոխնախարար Արամ Օրբելյանը, էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հայաստանի կառավարության կողմից 2013 թվականի դեկտեմբերի 19–ին ընդունված Սևանա լճում ձկնաբուծության զարգացման և իշխանի պաշարների վերականգնման ծրագրի համաձայն, մինչև 2023 թվականը ծրագրում անհրաժեշտ ներդրումները գնահատվում են 66 մլրդ դրամ։ Կառավարության համաֆինանսավորումը մինչև 2018 թվականը պետք է կազմի 24,9 մլրդ դրամ, իսկ մասնավոր ներդրողների ներգրավման դեպքում (ակնկալվող մասնաբաժինը` 20–25 տոկոս) պետական ֆինանսավորումը կկազմի 18–19 մլրդ դրամ։ Արտադրանքի 75 տոկոսը (թարմ, սառեցված, ապխտած և պահածոյացված իշխան) նախատեսվում է արտահանել։ Ծրագրով նախատեսվում է լճում իշխանի արտադրության ծավալները տասը տարում հասցնել տարեկան մինչև 50 հազար տոննայի (մինչև 2023 թվականը)։

Ծրագիրը համակարգում է վերջերս ստեղծված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը»։ Նախագծային հզորությանն անցնելուց հետո (տարեկան մոտ 50 հազար տոննա) հիմնադրամի մուտքերը կկազմեն տարեկան 23 մլրդ դրամ (մոտ 56 մլն դոլար)։

Ստացված միջոցները նախատեսվում է ուղղել նախագծի զարգացմանը, իսկ ավելի ուշ` լճի բնապահպանական խնդիրների լուծմանը։ ($1 - 414,66 դրամ). -0-