Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ ավելացել է 1,2%–ով
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը 2017 թ.-ի օգոստոսի 21–28–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 18 233,05 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավել է 236,1 դրամով կամ 1,2 տոկոսով։
Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքն ավելացել է 256,64 դրամով կամ 1,2 տոկոսով և կազմել 19 818,54 դրամ։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 241,02 դրամ (5,05 դրամի աճ), բացթողնման գին` 261.98 դրամ (5,49 դրամի աճ), պլատին` գնման գին` 13 844,43 դրամ (47,36 դրամի աճ), բացթողնման գինը15 048,29 դրամ (51,47 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 13 240,78 դրամ (627,95 դրամի աճ), բացթողնման գինը` 4 392,15 դրամ (682,55 դրամի աճ) ($1 – 478.94 դրամ)։-0-