Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 11, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+23

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը փետրվարին կրճատվել է 7,9%–ով` կազմելով մոտ 427,5 մլն դոլար

20.03.2014, 14:52
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ.–ի փետրվարին, 2013թ.–ի փետրվարի համեմատ, կրճատվել է 7,9%–ով` կազմելով մոտ 427,5 մլն դոլար, նշում են ՀՀ ԱՎԾ մամուլի ծառայությունից։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը փետրվարին կրճատվել է 7,9%–ով` կազմելով մոտ 427,5 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ.–ի փետրվարին, 2013թ.–ի փետրվարի համեմատ, կրճատվել է 7,9%–ով` կազմելով մոտ 427,5 մլն դոլար, նշում են ՀՀ ԱՎԾ մամուլի ծառայությունից։

ԱՎԾ տվյալով` արտահանման ծավալը հաշվետու ամսում կազմել է 121,2 մլն դոլար` 2013 թվականին նույն ամսվա համեմատ նվազելով 5,8 տոկոսով։

Ներկրման ծավալը նվազել է շուրջ 8.8 տոկոսով` կազմելով 306,3 մլն դոլար։ Արտաքին առևտրաշրջանառության բացասական սալդոն ընթացիկ տարվա փետրվարին կազմել է 185,1 մլն դոլար ($1 –ը` 415,16 դրամ)։--0—