Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվարին նվազել է 30,4%–ով՝ կազմելով մոտ $272,5 մլն.

20.02.2015, 14:14
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2015թ.-ի հունվարին, 2014 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 30,4 տոկոսով՝ կազմելով մոտ 272,5 մլն դոլար: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱՎԾ-ից:
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվարին նվազել է 30,4%–ով՝ կազմելով մոտ $272,5 մլն.
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2015թ.-ի հունվարին, 2014 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 30,4 տոկոսով՝ կազմելով մոտ 272,5 մլն դոլար: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱՎԾ-ից:

ԱՎԾ-ի տվյալով՝ արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 75,6 մլն դոլար՝ 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 21,9 տոկոսով:

Միաժամանակ ներկրման ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 33,2 տոկոսով՝ կազմելով մոտ 196,9 մլն դոլար: Արդյունքում՝ արտաքին առևտրի հաշվեկշռի բացասական սալդոն այս տարվա հունվարին կազմել է 121,3  մլն դոլար: --0—