Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 10, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Հայ գործատուները հարկադրված կլինեն տուրք վճարել օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու համար

18.05.2015, 20:53
Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով ենթադրվում է գործատուների կողմից տուրքերի վճարում` արտասահմանյան պետությունների քաղաքացիների աշխատանքի ընդունելու դեպքում։
Հայ գործատուները հարկադրված կլինեն տուրք վճարել օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու համար
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով ենթադրվում է գործատուների կողմից տուրքերի վճարում` արտասահմանյան պետությունների քաղաքացիների աշխատանքի ընդունելու դեպքում։

Փոփոխությունների համաձայն` գործատուից կգանձվի բազային տուրքի 25–ապատիկ տուրք (25 հազար դրամ կամ 52 ԱՄՆ դոլար` ընթացիկ փոխարժեքով)` համապատասխան թույլտվություն ստանալու համար։

Օրինագիծը մշակվել է` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության այլ երկրներում գործող համանման դրույքաչափերը։ Մասնավորապես, Բելառուսում այդ գումարը կազմում է 700 հազար բելառուսական ռուբլի, իսկ Ռուսաստանում (ՌԴ–ի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող պետությունների քաղաքացիների համար)` 3,5 հազար ռուբլի։

«Օտարերկրացիների մասին» օրենքի` առաջին ընթերցմամբ ընդունած լրացումների համաձայն` արտասահմանյան քաղաքացիներին աշխատանքի թույլտվություն կտրվի այն դեպքում, եթե գործատուն դիմի համապատասխան պետական մարմիններին։

Ինչպես նշվում է օրինագծում, աշխատանքի թույլտվություն չունեցող օտարերկրացիների աշխատանքի ընդունած գործատուները պետք է լրացումների` ուժի մեջ մտնելու պահից 60 օրվա ընթացքում ուղարկեն պայմանագրերի կրկնօրինակները լիազոր մարմնին` հաշվառման համար։

Պայմանագրի ավարտի պահին գործատուները վարձելու նոր փաստաթուղթ կստորագրեն` արդեն ուժի մեջ մտած կանոններով։ -0-