Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո-2015» ցուցահանդեսին ավելի քան 20 հայկական ընկերություն կմասնակցի

06.02.2015, 20:22
Քսաներկու հայկական ընկերություն կմասնակցի Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո–2015» միջազգային ամենամյա ցուցահանդեսին, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո-2015» ցուցահանդեսին ավելի քան 20 հայկական ընկերություն կմասնակցի
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Քսաներկու հայկական ընկերություն կմասնակցի Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո–2015» միջազգային ամենամյա ցուցահանդեսին, հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայկական ընկերությունների ներկայացուցիչները Մոսկվա կմեկնեն Հայաստանի արդյունաբերական զարգացման հիմնադրամի աջակցությամբ։

«ՊրոդԷքսպո 2015»–ը սննդամթերքի, խմիչքի և հումքի միջազգային ցուցահանդես է, որը կանցնի փետրվարի 9–13–ը Մոսկվայում։ Ցուցահանդեսի մասնակցության հայտեր են ներկայացրել ավելի քան 2000 մասնակից 65 երկրից, կգործի 31 ազգային տաղավար։–0–