Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

ԱվտոՎԱԶ–ը մտադիր է 5.6 մլրդ ռուբլի ներդնել ավտոմոբիլաշինության տեխնոլոգիաներում

28.08.2012, 13:06
Ուղևորատար ավտոմեքենաների «ԱվտոՎԱԶ» ԲԲԸ ռուսական խոշորագույն արտադրողը մտադիր է հինգ տարվա ընթացքում 5.6 մլրդ ռուբլի ներդնել  ավտոմոբիլների ստեղծման տեխնոլոգիայում և նախագծման ժամկետը 64 ամսից մինչև 39 կրճատելու համար, ասվում է ընկերության նյութերում։
ԱվտոՎԱԶ–ը մտադիր է 5.6 մլրդ ռուբլի ներդնել ավտոմոբիլաշինության տեխնոլոգիաներում
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ուղևորատար ավտոմեքենաների «ԱվտոՎԱԶ» ԲԲԸ ռուսական խոշորագույն արտադրողը մտադիր է հինգ տարվա ընթացքում 5.6 մլրդ ռուբլի ներդնել  ավտոմոբիլների ստեղծման տեխնոլոգիայում և նախագծման ժամկետը 64 ամսից մինչև 39 կրճատելու համար, ասվում է ընկերության նյութերում։

«Ավտոմոբիլի նախագծման ժամկետը 64 ամսից կկրճատվի մինչև 39 մինչև 2016 թվականը, նախատեսվում է նախագծման ծախսերի կրճատում և որակի բարձրացում»,– նշվում է փաստաթղթում և ընդգծվում, որ այդ նպատակների համար կներդրվի 5.6 միլիարդ ռուբլի։

Բացի այդ, 2011–ից 2016 թվականներն «ԱվտոՎԱԶ»–ը մտադիր է 2.7 միլիարդ ռուբլի ներդնել թվային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, 2.5 միլիարդ ռուբլի` փորձարարական համալիրի զարգացման համար, այդ թվում` 2 միլիարդ ռուբլի` հարվածային տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման և զարգացման համար։

«ԱվտոՎԱԶ»–ը նաև փոխգործակցություն է հաստատում «Սկոլկովո» հիմնադրամի հետ «Էլեկտրական տրանսպորտ» ուղղությամբ բիզնես ինկուբատորի ստեղծման մասով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«ԱվտոՎԱԶ» ԲԲԸ–ն Արևելյան Եվրոպայի աբվտոմոբիային բնագավառի խոշորագույն ձեռնարկություններից մեկն է։ Արտադրական հզորությունները թույլ են տալիս թողարկել տարեկան ավելի քան 800 հազար ավտոմոբիլ, «ԱվտոՎԱԶ»–ում աշխատում է մոտ 66 հազար մարդ։ 2011 թվականի արդյունքներով, Ռուսաստանում վաճառքներն ավելացել են 10.6 տոկոսով` մինչև 578.387 հազար Lada ավտոմոբիլ։ «ԱվտոՎԱԶ» խմբի զուտ շահույթն ըստ  ՖՀՄՉ–ի 2011 թվականին կազմել է 6.7 միլիարդ ռուբլի։ -0-