Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

«Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի շուրջ գործարքի բանակցությունները դեռ շարունակվում են

08.08.2014, 19:57
«Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ –ի գույքի շուրջ գործարքի բանակցությունները դեռ շարունակվում են, ուրբաթ լրագրողներին հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
«Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի շուրջ գործարքի բանակցությունները դեռ շարունակվում են
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ –ի գույքի շուրջ գործարքի բանակցությունները դեռ շարունակվում են, ուրբաթ լրագրողներին հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

«Դեռ ընդհանուր քննարկումների փուլում ենք։ Տեխնիկական քննարկումները դեռ չեն ավարտվել»,– ասաց Զաքարյանը։

2014 թվականի հունվարի 29-ին Contour Global Hydro Cascade ամերիկյան ընկերությունը և  Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի առուվաճառքի պայմանագիր են ստորագրել, որի համաձայն Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը կդառնա Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր գործարքներից մեկը՝ 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։  

Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը բաղկացած է եռաստիճան ՀԷԿ–երից, որոնք տեղակայված են Սյունիքի մարզի Որոտան գետի վրա և օգտագործում են գետի գետաբերանների և վտակների ջրերը։

Դրված ընդհանուր հզորությունը կազմում է 404.2 մՎտ, միջին տարեկան նախագծային արտադրությունը` 1.16 մլրդ կՎտ.ժամ։ Կասկադի էլեկտրակայաններում արտադրված 1 կՎտ.ժամ էլեկտրաէներգիան ամենացածրն է Հայաստանում։
 
Մինչև ընկերության վաճառքը բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր պետությանը։ - 0-