Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում ծիրանի բերքն այս տարի մոտ 12 հազար տոննա կկազմի. նախարար

22.08.2014, 18:00
Հայաստանի ծիրանի բերքի ծավալն այս տարի կկազմի մոտ  12 հազար տոննա, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Հայաստանում ծիրանի բերքն այս տարի մոտ 12 հազար տոննա կկազմի. նախարար
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ծիրանի բերքի ծավալն այս տարի կկազմի մոտ  12 հազար տոննա, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Իհարկե, ծիրանի բերքն այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալի կրճատվել է, սակայն ես կարծում եմ, որ այս տարի ընդհանուր ծավալը կկազմի 12 հազար տոննա», - ուրբաթ ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

ՀՀ գյուղնախարարության տվյալներով՝ ծիրանի բերքը նախորդ տարի կազմել է 88,8 հազար տոննա:

Նախարարը նշեց, որ նախնական տվյալներով՝ արտահանվել է 1792 տոննա ծիրան, իսկ 160 տոննա տրամադրվել է վերամշակող ձեռնարկություններին:

Կարապետյանը նաև նշեց, որ նախորդ տարի շուկայում ծիրանի ավելցուկ էր, իսկ այս տարի պահանջարկն ապահովվեց, թեև ծիրանի գինը բարձրացավ:

Գերատեսչության տվյալներով՝ նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 23,8 հազար տոննա ծիրան:

Մարտի 30-ին հանրապետության ողջ տարածքում տեղացած առատ ձյան հետևանքով, որն ուղեկցվեց քամու ուժգնացմամբ և ջերմության կտրուկ անկմամբ, Հայաստանի գյուղատնտեսությանը լուրջ վնաս հասցվեց, մասնավորապես տուժել է ծիրանի բերքի մոտ 80-90 տոկոսը:-0-