Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
426.09
RUB
5.0686
GEL
138.67
2026 թ. հունիսի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Էլեկտրաէներգիայի միջանցքի հզորությունը Հայաստանի և Վրաստանի միջև կկազմի 1100 մեգավատ մինչև 2026 թվականը. փոխնախարար

29.04.2015, 21:07
Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգետիկ միջանցքի հզորությունը մինչև 2026 թվականը կկազմի 1100 մեգավատ, չորեքշաբթի խորհրդարանում հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։
Էլեկտրաէներգիայի միջանցքի հզորությունը Հայաստանի և Վրաստանի միջև կկազմի 1100 մեգավատ մինչև 2026 թվականը. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգետիկ միջանցքի հզորությունը մինչև 2026 թվականը կկազմի 1100 մեգավատ, չորեքշաբթի խորհրդարանում հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։

Ըստ նրա` երկրների միջև ներկայում հզորությունների մեծացման և էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի շինարարության ապահովման զանազան նախագծեր են իրականացվում։

«Նոր նախագծերի գործարկումը թույլ կտա Հայաստանին ոչ միայն հարևանների հետ էլեկտրաէներգիայի արդյունավետ փոխանակում, այլ նաև տարածաշրջանային տարանցիկ մատակարարումներ իրականացնել»,– ասաց Գալստյանը։

Բացի այդ, փոխնախարարը նշեց, որ լրացուցիչ էներգետիկ հզորությունների, մասնավորապես, առնվազն 600 մեգավատ հզորության Երևանյան ՋԷԿ–ի ևս մեկ բլոկի գործարկումը նաև թույլ կտա լիարժեք կատարել Իրանի առջև ունեցած պարտավորությունները։

«Էլեկտրահաղորումների կովկասյան գիծ» ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 320 մլն եվրո։

Ծրագրի իրագործումը թույլ կտա արդեն 2018 թվականին ապահովել Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխադարձ տարանցիկ փոխադրում։ Բացի այդ, արդեն բանակցություններ են տարվում հարևան երկրների` Ռուսաստանի և Իրանի հետ ցանցի հետագա ինտեգրման հնարավորության վերաբերյալ։

Հայաստանն ու KfW–ն 2014 թվականի դեկտեմբերին 85.2 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել «Էլեկտրահաղորդումների կովկասյան գիծ» ծրագրի իրագործման համար։ Միջոցները տրամադրվում են երկու մասերով` 75 մլն եվրո և 10.2 մլն եվրո ֆիքսված տոկոսադրույքով, որը կսահմանվի համաձայնագրի ստորագրման պահին։ Առաջին վարկը տրամադրվել է 15 տարվա ժամկետով հնգամյա արտոնյալ ժամանակահատվածով, իսկ երկրորդը` 40 տարով տարեկան 0.75 տոկոս տոկոսադրույքով և արտոնյալ պայմաններով։

Ծրագրի նպատակն է` հայկական և վրացական էներգահամակարգերի միացումը։ Առաջին փուլում կկառուցվի միջանկյալ գիծ, որին կմիանան գործող երկու ԷՀԳ–ները։ Երկրորդ փուլում ծրագրվում է կառուցել ՜ՀԳ առաջին օղակը Հրազդանից դեպի Այրում, որտեղ կտեղադրվի միջանկյալ գծի երկրորդ մոդուլը, ինչի հաշվին երկրների միջև փոխանակման հզորությունները կհասնեն 700 ՄՎտ–ի։ Երրորդ մասը կապված է Հայկական ԱԷԿ—ի նոր բլոկի կառուցման հետ, ինչի կապակցությամբ համապատասխան օղակի շահագործումը նախատեսված է 2026 թվականից։ 2012 թվականին Հայաստանն ու Վրաստանը սկսել են Վրաստան–Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդումների հերթական գծի կառուցում, որը կկապի Մառնեուլի ենթակայանը Վրաստանի տարածքում և Հրազդանի ՀԷԿ–ը Հայաստանում։ ԷՀԳ–ն կապահովի Վրաստանում արտադրված էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանի միջով։ --0--