Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանի քաղաքապետը ներկայացրել է մետրոյի երկու նոր կայարանների՝ «Աջափնյակի» և «Սուրմալուի» կառուցման աշխատանքների ընթացքը

15.09.2025, 12:12
  Երևանի մետրոյի ապագա  11-րդ կայարանի՝ «Աջափնյակի» կառուցման նախագծային աշխատանքներն ավարտվել են, հայտարարել է  քաղաքապետ Տիգրան Ավինյանը
Երևանի քաղաքապետը ներկայացրել է մետրոյի երկու նոր կայարանների՝ «Աջափնյակի» և «Սուրմալուի» կառուցման աշխատանքների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Երևանի մետրոպոլիտենի ապագա 11-րդ կայարանի՝ «Աջափնյակի» կառուցման նախագծային աշխատանքներն ավարտվել են, երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հարց է առաջանում, թե ինչու է գործընթացը այդքան երկար տևում։ Ուզում եմ արձանագրել, որ Աջափնյակի կայարանի նման նախագիծ իր բարդությամբ, իր փորձաքննությունների պահանջներով, մենք վերջին 35 տարվա ընթացքում չենք ունեցել: Մոտ ապագայում մենք մրցույթ կանցկացնենք երեք փուլով։ Առաջինը կվերաբերի «Բարեկամություն» կայարանից մինչև Հրազդանի կիրճ տանող հատվածին, երկրորդը՝ կիրճի վրայով անցնող կամրջին, իսկ երրորդը՝ թունելի և կայարանի կառուցմանը», - ասել է Ավինյանը։

Ինչ վերաբերում է «Սուրմալու» կայարանին, ապա, ըստ նրա, ներկայումս մշակվում են տնտեսական հիմնավորումներ և կապիտալ ներդրումային ծրագրեր։

Ինչպես նշել է Ավինյանը, նախատեսվում է ինչպես համայնքային միջոցներն ուղղել նախագծին, այնպես էլ ներգրավել մասնավոր ներդրումներ։