Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 10, կիրակի
եղանակը
Երևանում
+24

Երևանի փոխքաղաքապետ. քաղաքապետարանը կլուծի քաղաքային տրանսպորտի խնդիրները

03.11.2015, 20:45
Երևանի քաղաքապետարանը ծրագրում է ավելացնել միջին և մեծ ավտոբուսների պարկը հանրային տրանսպորտի խնդիրները լուծելու նպատակով, երեքշաբթի ասաց Երևանի փոխքաղաքապետ Կարո Արեյանը։
Երևանի փոխքաղաքապետ. քաղաքապետարանը կլուծի քաղաքային տրանսպորտի խնդիրները
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը ծրագրում է ավելացնել միջին և մեծ ավտոբուսների պարկը հանրային տրանսպորտի խնդիրները լուծելու նպատակով, երեքշաբթի խորհրդարանում կայացած բյուջետային լսումների ընթացքում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կարո Արեյանը։

 

 «Քաղաքային տրանսպորտի խնդրի միակ լուծումը միջին և մեծ ավտոբուսների ներկրումն է մասնավոր կապիտալի ներգրավման միջոցով»,– ասաց Արեյանը։ Նա նշեց, որ այսօր ուղևորափոխադրումների մեծ մասն իրականացվում է միկրոավտոբուսներով։

Փոխքաղաքապետն ավելացրեց, որ «կարմիր գծի» (թուլատրված վճարովի կայանման վայրերը) ցանցը մայրաքաղաքի տարածքում կընդլայնվի։
—0--