Հացահատիկային մշակաբույսերի բերքը Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ կազմել է 282 հազար տոննա
05.08.2014,
19:27
Հայաստանում հնձվել է շուրջ 89 հազար հեկտար հացահատիկ` ապահովելով շուրջ 282 հազար տոննա համախառն բերք, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հնձվել է շուրջ 89 հազար հեկտար հացահատիկ` ապահովելով շուրջ 282 հազար տոննա համախառն բերք, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` 2014թ. հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել է՝ 187,8 հազար հեկտար, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 9,5 հազար հեկտարով։
«Արարատի և Արմավիրի մարզերում կատարված հացահատիկային մշակաբույսերի 13600 հա ցանքատարածության վրա բերքահավաքն գրեթե ավարտվել է, օպերատիվ տվյալներով ապահովելով համապատասխանաբար 44,3 և 38,8 ց/հա միջին բերքատվություն, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը»,- ասված է հաղորդագրությունում։
Հանրապետության մյուս մարզերում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են։
Հացահատիկային մշակաբույսերի բերքը Հայաստանում 2013թ. կազմել է 544,2 հազար տոննա։--0--