Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+5

ՀԱԳՄ–ն առաջարկում է Հայաստանի կառավարությանն անցնել չափավոր պրոտեկցիոնիզմի` գազի թանկացման խնդիրը լուծելու համար

30.05.2013, 14:58
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունն առաջարկում է կառավարությանը ձեռնարկել էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմանը նպաստող քայլեր, ինչպես նաև անցնել չափավոր պրոտեկցիոնիզմի` գազի սակագների հետ կապված խնդիրը լուծելու համար։
ՀԱԳՄ–ն առաջարկում է Հայաստանի կառավարությանն անցնել չափավոր պրոտեկցիոնիզմի` գազի թանկացման խնդիրը լուծելու համար
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունն առաջարկում է կառավարությանը ձեռնարկել էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմանը նպաստող քայլեր, ինչպես նաև անցնել չափավոր պրոտեկցիոնիզմի` գազի սակագների հետ կապված խնդիրը լուծելու համար։

«Տնտեսական զարգացման բնագավառում առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող Հայաստանի համար էներգակիրների գների էական բարձրացումը անխուսափելիորեն կդառնա ճգնաժամային իրավիճակի ստեղծման պատճառ`կապված թողարկվող ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի (գների ) կանխատեսելի բարձրացման հետ»,– ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաղորդագրությունում։

Փաստաթղթում նշվում է, որ գազի սակագների բարձրացման հետևանքով լրջորեն կխաթարվեն  տեղական ապրանքարտադրողների հնարավորությունները թե՛ արտաքին և թե՛ ներքին շուկաներում,  ազգաբնակչության վճարունակ պահանջարկի նվազումը կբերի ներքին շուկայում իրացվող արտադրանքի (ծառայությունների ) համապատասխան նվազման։ Այս ամենը, նշվում է հաղորդագրության մեջ,  շոշափելիորեն կնվազեցնի պետբյուջե  մուծվող հարկերն ու տուրքերը , բնականաբար նաև սոցիալական ուղղվածություն ունեցող պետական ծախսերը , ինչն էլ կհանգեցնի բնակչության  դժգոհությունների մեծացմանն ու արտագաղթի ավելացմանը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարերի (գործատուների ) միությունը գտնում է, որ նշված մարտահրավերների պայմաններում նախևառաջ պետք է սթափ գնահատել ստեղծված իրավիճակը:  

«ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն)։

Հաշվի առնելով պետության կողմից 30 տոկոս փոխհատուցման փաստը և սահմանի վրա 189 ԱՄՆ դոլար գինը, ինչպես նաեւ «ՀայՌուսգազարդի» ներկայացրած կապիտալ ներդրումների և այլ ծախսերի հետ կապված  հաշվարկների իջեցումը ՀԾԿՀ–ի կողմից,  որոշվել է մինչև 10 հազար խմ սպառողների համար 1 խմ գազի վաճառքի սակագին սահմանել 156 դրամը: Որոշումն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա հուլիսից։

«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության  կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ -0-