Տեղական թռչնաֆաբրիկաները կարող են ամբողջովին բավարարել բնակչության հավկիթի պահանջարկը Զատկի տոնի նախաշեմին. ՀՀ գյուղնախարարություն
02.04.2015,
18:10
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ տեղական թռչնաբուծական ֆաբրիկաները Սուրբ Հարության տոնի նախաշեմին կարող են սպառողներին լիովին բավարարել տեղական արտադրության հավկիթով:
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ տեղական թռչնաբուծական ֆաբրիկաները Սուրբ Հարության տոնի նախաշեմին կարող են սպառողներին լիովին բավարարել տեղական արտադրության հավկիթով:
Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Հարության տոնը նշում է ապրիլի 5-ին։
«Այժմ հանրապետությունում միջին հաշվով արտադրվում է օրական շուրջ 960 հազար հավկիթ, ինչը լիովին բավարար է Սուրբ Հարության տոնի նախաշեմին սպառողներին տեղական արտադրության հավկիթով ապահովելու համար»,- ասված է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ըստ նախարարության տվյալների` հանրապետություն օրական սպառվում է 730 հազար հավկիթ։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այս օրերին հավկիթի ներկրումներ չեն իրականացվել, շուկայում հավկիթի գների էական փոփոխություններ այս պահին չեն նկատվում, նախատոնական օրերին նույնպես հավկիթի գների թանկացումներ չեն սպասվում: --0--