Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանը ՀԷՑ-ի ազգայնացման հարցով միջազգային կազմակերպությունների հետ չի խորհրդակցել. վարչապետ

16.07.2025, 17:31
ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացի շրջանակում ՀՀ-ն միջազգային դոնոր կազմակերպությունների հետ խորհրդակցություններ չի անցկացրել, հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին
Հայաստանը ՀԷՑ-ի ազգայնացման հարցով միջազգային կազմակերպությունների հետ չի խորհրդակցել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացի շրջանակում ՀՀ-ն միջազգային դոնոր կազմակերպությունների հետ խորհրդակցություններ չի անցկացրել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին առ այն, թե արդյոք Հայաստանը ընկերության ազգայնացման հարցի շուրջ խորհրդակցել է Հայաստանի դոնոր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը և այլն։

«Անկեղծ ասած, չենք խորհրդակցել ձեր նշած կազմակերպությունների հետ։ Բայց մեր դիրքորոշումները բաց, թափանցիկ կներկայացնենք և ներկայացնում ենք միջազգային գործընկերներին և դա հետևողականորեն կանենք»,-պատասխանել է Փաշինյանը չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում։

Հարցին, թե ՀԷՑ-ի ազգայնացումը կարո՞ղ է բացասաբար անդրադառնալ Հայաստանի ներդրումային միջավայրի վրա, Փաշինյանը չի պատասխանել։

ՀԷՑ-ի պետականացման մասին

Հուլիսի 8-ին ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս պետականացնել ՀԷՑ-ը։ Փոփոխությունները նախաձեռնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 3-ին ԱԺ-ն հաստատել է նախագիծը։ Այդ փոփոխությունները ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին լիազորում են վարչական վարույթ սկսել էներգետիկ օպերատորի դեմ, եթե կան համապատասխան հիմքեր։