Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանը կարող է ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել տարեվերջին

10.04.2013, 20:43
Հայաստանը արդեն տարեվերջին կարող է ԵՄ–ի հետ ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին համաձայնագիր ստորագրել, կարծում է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
Հայաստանը կարող է ԵՄ–ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել տարեվերջին
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը արդեն տարեվերջին կարող է ԵՄ–ի հետ ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին համաձայնագիր ստորագրել, կարծում է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

«Եթե համաձայնագիրը նույնիսկ չստորագրվի, ապա գոնե այդ ժամանակ Հայաստանն  ու ԵՄ–ն դրան մոտ կլինեն։ Համաձայնագրի կետերի մեծ մասը կողմերն արդեն համաձայնեցրել են, իսկ չհամաձայնեցված մասերը բանակցային սեղանին են»,– ասաց Մելքոնյանը ԵՊՀ–ի եվրոպական հետազոտությունների կենտրոնի կողմից հրատարակած «Հայաստան–ԵՄ. տնտեսական հարաբերություններ» գրքի շնորհանդեսի ժամանակ։

Ըստ նրա, փոքր շուկա ունեցող Հայաստանի առջև միշտ կանգնած է եղել արտաքին շուկաներն ավելի հասանելի դարձնելու խնդիրը, և ոչ միայն հայկական արտադրանքի իրացումը խթանելու նպատակով։

Ըստ նրա, դա նույնպես ծանրակշիռ հաղթաթուղթ է, որը կարելի է ներկայացնել պոտենցիալ ներդրողներին։ «Բոլորովին տարբեր հաղթաթղթեր` երբ դու ներկայացնում ես պարզապես երեքմիլիոնանոց շուկա և երբ դու երկիր ես, որն ունի շատ ազատ ռեժիմային համակարգ ամենալուրջ շուկաներով»,– ասաց Մելքոնյանը։

Փոխնախարարի խոսքով, Հայաստանում արդեն բազմակողմանի համաձայնագրեր են գործում ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի վերաբերյալ, և հանրապետությունն իր առջև նպատակ է դնում նույնպիսի հարաբերություններ ստեղծել նաև ԵՄ–ի հետ, որը Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկերն է առևտրի ծավալների տեսանկյունից։ -0-