Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանը նախնական հայտ է ներկայացրել Հակաճգնաժամային հիմնադրամ՝ ավելի քան 100 մլն դոլար գումարի չափով «Նաիրիտի» արդիականացման համար. Ֆինոգենով

11.12.2012, 17:03
ՀՀ կառավարությունը ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամ նախնական հայտ է ներկայացրել՝ ավելի քան 100 մլն դոլար գումարի չափով «Նաիրիտ» հայկական քիմիական հսկայի արդիականացման համար, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղեկացրեց ԶԵԱԲ-ի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը:
Հայաստանը նախնական հայտ է ներկայացրել Հակաճգնաժամային հիմնադրամ՝ ավելի քան 100 մլն դոլար գումարի չափով «Նաիրիտի» արդիականացման համար. Ֆինոգենով
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամ նախնական հայտ է ներկայացրել՝ ավելի քան 100 մլն դոլար գումարի չափով «Նաիրիտ» հայկական քիմիական հսկայի արդիականացման համար, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղեկացրեց ԶԵԱԲ-ի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը:

«Նախագիծը շատ բարդ է... Պահանջվում է մեծ աշխատանք կատարել, որպեսզի պատրաստվի այն փաստաթուղթը, որը փակում է ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական բնույթի հարցերը՝ կապված դրա իրականացման հետ: Ընդհանուր առմամբ դա մի քանի հարյուր միլիոն դոլար արժեցող լուրջ նախագիծ է»,- ասաց Ֆինոգենովը:

Այսօրվա դրությամբ, ամենատարբեր գնահատականներով, «Նաիրիտի» ընդհանուր պարտքը կազմում է $120-130 մլն, այդ գումարից $20-25 մլն-ը ներքին պարտքն է հայկական բանկերին: Հայաստանի՝ գազաքիմիական ոլորտի համար $400 մլն. վարկ ստանալու պաշտոնական հայցը ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամ, ստացվել է 2011թ. հոկտեմբերի 12-ին:  

2011թ.-ի վերջին գործարան են այցելել խոշորագույն ռուսական քիմիական կոնցեռններից մեկի՝ «Իտերա» ՓԲԸ-ի մասնագետները: Մասնագետների եզրակացությամբ, ձեռնարկությունում անհրաժեշտ է համալիր աուդիտ անցկացնել: Հայկական կողմի հետ քննարկվել է այդ խնդրի համար տեխնիկական օպերատորի ընտրությունը:

«Նման բնույթի նախնական փաստաթուղթը թվում է արդեն պատրաստ է, սակայն դրան չենք հասցրել ծանոթանալ: Լինելով ֆինանսական ընկերություն` մենք առաջին հերթին կենտրոնանում ենք մեր խնդրի վրա՝ հայտի ֆինանսական կայունության ստուգման վրա: Միաժամանակ, իհարկե, մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցերին՝ որքանո՞վ է այդ նախագիծը փոխհատուցող, իրացման ինչպիսի՞ շուկաներ կան ընկերության արտադրանքի համար, որքանո՞վ են իրացման այդ շուկաները կայուն, և, ի վերջո, իսկ արդյո՞ք ընդհանրապես այդ նախագիծն անհրաժեշտ է: Այն կայացա՞ծ է տնտեսական առումով, թե՞ դա պարզապես բարեգործություն կլինի, ընդ որում` անհասկանալի հետևանքներով, և ու՞մ օգուտ կբերի այդ բարեգործությունը»«- նշեց Ֆինոգենովը:

«Նաիրիտ» գիտա-արտարդրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 1989թ.-ին «Նաիրիտը» փակվել էր՝ բնապահպանական նկատառումներով: Տարիների պարապուրդից հետո ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93թթ.-ին:

2001թ. «Նաիրիտ» ոչ կառավարական կազմակերպությունից առանձնացվեին քլորոպրենային կաուչուկի արտադրության համար անհրաժեշտ ուժեր, որոնց հիման վրա ստեղծվեց պարտքերից ազատված ձեռնարկություն:

2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը: --0—