Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին կօգնի Լիտվայի բիզնեսին վերադառնալ Ռուսական շուկա

15.06.2015, 20:32
ԵՏՄ–ին անդամակցության շնորհիվ Հայաստանը Լիտվայի բիզնեսի համար կարող է ստեղծել ռուսական շուկա վերադառնալու հնարավորություն` օգտվելով բավականին բարենպաստ ներդրումային պայմաններից, որոնք ստեղծվել են Հայաստանի տնտեսության մեջ, երկուշաբթի կայացած հայ–լիտվական գործարար համաժողովին հայտնել է Հայաստանում Լիտվայի դեսպանատան լիազոր նախարար Սաուլիուս Վալանիսը։
Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին կօգնի Լիտվայի բիզնեսին վերադառնալ Ռուսական շուկա
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ին անդամակցության շնորհիվ Հայաստանը Լիտվայի բիզնեսի համար կարող է ստեղծել ռուսական շուկա վերադառնալու հնարավորություն` օգտվելով բավականին բարենպաստ ներդրումային պայմաններից, որոնք ստեղծվել են Հայաստանի տնտեսության մեջ, երկուշաբթի կայացած հայ–լիտվական գործարար համաժողովին հայտնել է Հայաստանում Լիտվայի դեսպանատան լիազոր նախարար Սաուլիուս Վալանիսը։

«Սա տարվա ընթացքում թվով երրորդ հայ–լիտվական գործարար համաժողովն է, ինչը վկայում է Հայաստանի նկատմամբ ունեցած Լիտվայի բիզնեսի մեծ հետաքրքրության մասին», – ասել է Վալանիսը։

«Լիտվայում մենք ուրախանում ենք, որ կարող ենք հայկական կոնյակ գնել, որը կազմում է Լիտվա ամբողջ հայկական արտահանման շուրջ 85 տոկոսը։ Հայաստանն ունի արտադրանք, որը կարող է իր գնորդին գտնել Լիտվայում», – նշել է նա։

Վալանսը նաև նշել է, որ համաձայն Լիտվայի պաշտոնական վիճակագրության` 2014 թ.–ին Հայաստանի և Լիտվայի միջև ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 10.8 մլն եվրո։

Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշել է, որ լիտվական կողմը մեծ հետաքրքրություն ունի տնտեսական կապերի զարգացման և կարգավորման հարցում, և այժմ ընթանում է քննարկումների հերթական փուլը։
 
«Լիտվան մեծ երկիր է, բայց ԵՄ անդամ լինելով և ունենալով նախկինում Հայաստանի հետ մեծ համագործակցական պատմություն` կարող է նաև հիմա անհրաժեշտ համագործակցության ձևաչափեր գտնել», – նշել է նա։

Երևան համաժողովի համար ժամանել են այնպիսի ոլորտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են շինարարական հատվածը, ՏՏ, բիոմասնիկների և բիոկաթսաների արտադրողները, շրջակա միջավայրի պաշտպանություն, գյուղատնտեսության, ճարտարապետական կազմակերպություններ, ներդրումային, ինչպես նաև կազմակերպություններ, որոնք ներկայացնում են իրավաբանական ծառայություններ։

Մարտին կայացած նախորդ հայ–լիտվական բիզնես ֆորումի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել մոտ ժամանակներս Լիտվայի արդյունաբերական կոնֆեդերացիայում Հայաստանի արդյունաբերողների պալատի ստեղծման վերաբերյալ։ Բացի այդ, Հայաստանի և Լիտվայի մի շարք կազմակերպությունների միջև ստորագրվել են հուշագրեր տնտեսական համագործակցության  բնագավառում։

2014թ. նոյեմբերի 27-28-ին Վիլնյուսում տեղի ունեցած հայ-լիտվական գործարար համաժողովի ժամանակ ստորագրվեց 9 հուշագիր, այդ թվում` «Մերիդիան» և «Կաունաս», «Կլայպեդա», «Մարիամպոլե», «Կեդայնի» ազատ առևտրի գոտիների միջև։

Հայ–լիտվական ապրանքաշրջանառությունը 2014 թվականին, պաշտոնական տվյալներով, կազմել է 6.5 մլն դոլար (արտահանումը` 2,8 մլն դոլար, ներմուծումը` 3,7 մլն դոլար )։ —0—