Հայաստանի պետբյուջեի պակասուրդը մարտին համարժեք է եղել գնահատված տարեկան ՀՆԱ-ի 0,1%-ին․ ՀԲ
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մարտին Հայաստանում արձանագրվել է բյուջեի ընդհանուր պակասուրդ՝ համարժեք գնահատված տարեկան ՀՆԱ-ի 0,1%-ին: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – May 2026» ամսական ամփոփագրում։
Հետազոտության մեջ նշվում է, որ մարտին եկամուտների և դրամաշնորհների ընդհանուր ծավալը անվանական արտահայտությամբ աճել է 16,7%-ով (տ/տ):
«Հարկային եկամուտները զգալիորեն աճել են՝ 21,3%-ով՝ բնապահպանական հարկերի ակտիվ հավաքագրման շնորհիվ, որոնք նախորդ տարվա կրճատումից հետո աճել են ավելի քան 12 անգամ. եկամտային հարկերը՝ 10,3%-ով, պետական տուրքերը՝ 50,9%-ով, և ԱԱՀ-ն՝ 4,5%-ով», - նշվում է փաստաթղթում։
ՀԲ վերլուծաբանները նշում են, որ ընդհանուր ծախսերը նվազել են 1,3%-ով, ինչը պայմանավորված է եղել կապիտալ ծախսերի 24% նվազմամբ հիմնականում պաշտպանության ծախսերի կրճատման պատճառով։
«Ընթացիկ ծախսերը չափավոր աճել են 2,1%-ով, ինչը չեզոքացվել է սոցիալական նպաստների 8,3% տ/տ նվազմամբ։ 2026 թվականին համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրումից հետո առողջապահության ծախսերը ըստ ֆունկցիոնալ դասակարգման, որոնք հիմնականում ընթացիկ ծախսեր են, մարտին կտրուկ աճել են (2,5 անգամ աճ)», - նշվում է հաշվետվության մեջ։
2026 թվականի I եռամսյակում գրանցվել է բյուջեի ընդհանուր պրոֆիցիտ՝ համարժեք գնահատված տարեկան ՀՆԱ-ի 0,5%-ին՝ այդ ժամանակահատվածի համար բյուջեով նախատեսված ՀՆԱ-ի 1,7%-ի չափով պակասուրդի փոխարեն։