Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի վարչապետը հանձնարարել է խստացնել անբարեխիղճ հարկատուների նկատմամբ մոտեցումները

19.01.2017, 17:11
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ահազանգել է հարկատուների հաշվետվություններում տեղ գտած բազմաթիվ խախտումների մասին, և հանձնարարել է լուծել այդ հարցը։

Հայաստանի վարչապետը հանձնարարել է խստացնել անբարեխիղճ հարկատուների նկատմամբ մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց, որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ահազանգել է հարկատուների հաշվետվություններում տեղ գտած բազմաթիվ խախտումների մասին, և հանձնարարել է լուծել այդ հարցը։

Ավելի վաղ սեպտեմբերի 15-ի նիստին Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարել էր ստուգումներ անցկացնել միայն այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, ովքեր «ռիսկի գոտում» են, իսկ ՓՄՁ-ներին անհանգստացնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

«Կոմիտեն ահազանգում է, որ բազմաթիվ հարկատուներ սխալ են մեկնաբանել վարչարարության պարզեցման այդ հանձնարարականը, ինչի հետևանքով մի շարք բացասական երևույթներ են գրանցվել», - ասաց Կարապետյանը:

Մասնավորապես, վարչապետը նշել է, որ գրանցվել են ոչ լիարժեք հայտարարագրման դեպքեր` կապված իրացնման ծավալին, գներին, աշխատակիցների թվին և նրան աշխատավարձերին, առանց հաշվարկային փաստաթղթաբանության ապրանքների մատակարարում, ծախսերի չափազանցում, հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտումներ:

«Ես անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ, այսպես կոչված, «մեղմ վարչականացումը» կարող է և պետք է վերաբերի միայն օրինապահ հարկատուներին, իսկ հարկերից խույս տալու ցանկացած դրսևորում, անկախ հարկատուի տեսակից, պետք է կասեցվի», - ասաց Կարապետյանը:

Այս կապակցությամբ նա հանձնարարել է ՊԵԿ-ին ուշադիր հետևել նշված երևույթներին` կիրառելով օրենքով նախատեսված բոլոր միջոցները և յուրաքանչյուր եռամսյակ վարչապետի վերահսկիչ ծառայությանը ներկայացնել գրանցված խախտումների հետ կապված տվյալներ:

Բացի այդ, Կոմիտեն պետք է պարբերաբար հրապարակի ինչպես օրինապահ հարկատուների, այնպես էլ` օրինախախտների ցուցակները:

Ընդ որում, այն հարկատուները, ովքեր իրենց հաշվապահական տվյալները հասանելի կդարձնեն Կոմիտեի համար առցանց ռեժիմով, ինչպես նաև կամավոր կշտկեն կոմիտեի կողմից գրանցված խախտումները, չեն ներառվի ամենամյա ստուգումների ծրագրերում, որոնք կիրականացվեն այլ` պարզեցված ձևաչափով: -0-