Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի ամենամյա կոնգրեսը 2016 թվականին կանցկացվի Հայաստանում
18.05.2015,
15:49
Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի ամենամյա կոնգրեսը (CIBJO) 2016թ.–ին կանցկացվի Հայաստանում, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու ծրագրի ղեկավար Նիկա Մանուկովան։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի ամենամյա կոնգրեսը (CIBJO) 2016թ.–ին կանցկացվի Հայաստանում, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու ծրագրի ղեկավար Նիկա Մանուկովան։
Նա նշեց, որ համապատասխան որոշումն ընդունվել է Բրազիլիայում մայիսի 4–6–ը կայացած հերթական կոնգրեսի ընթացքում։
«Սա ոսկերչական ոլորտում ունեցած ներուժը ներկայացնելու լավ հնարավորություն է Հայաստանի համար, քանի որ կոնգրեսին կմասնակցեն մոտ 1000 հյուրեր` աշխարհի տարբեր երկրներից», – ասաց Մանուկովան։
Նրա խոսքով` միջոցառման նշանակության մասին հնարավոր է պատկերացում կազմել ըստ այն երկրների մասշտաբների, որտեղ անցկացվում է այն։ Այս տարի միջոցառումը կազմակերպվել էր Բրազիլիայում, 2016թ.–ը կոնգրեսը կհյուրընկալի Հայաստանը, 2017թ.–ին` Հնդկաստանը, 2018թ.–ին` Ավստրալիան։
Կոնգրեսի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև վարպետության դասեր, ոսկերչական իրերի ցուցահանդես–վաճառքներ, դասընթացներ ոլորտի ներկայացուցիչների, այդ թվում` դիզայներների և մենեջերների համար։
Նա նաև նշեց, որ աշխատանքներ են ընթանում միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու ուղղությամբ, ինչի համար «Մերիդիան» ԱՏԳ–ն համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ։
CIBJO-ն ստեղծվել է 1926թ.-ին Փարիզում և ոսկերչության ոլորտում գործող ամենահին կազմակերպություն է: Կառույցին անդամակցում են ավելի քան 40 երկրների ազգային ոսկերչությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ: Նրա տիրույթներն ընդարձակ են, ներառում են ոսկերչությունը, թանկարժեք մետաղների մշակման և հանքերի ոլորտները՝ վերամշակումից, արտադրությունից մինչև առևտրային կենտրոններ:
CIBJO–ն մշակել է ոսկերչական ոլորտում ունիվերսալ չափանիշների և տերմինաբանության սեփական համակարգը` այսպես կոչված «Կապույտ գիրքը» (CIBJO Blue Book)։ 2006թ.–ին CIBJO–ն դարձել է միակ կազմակերպությունը, որը ստացել է ՄԱԿ–ի տնտեսական և սոցիալական խորհրդի` համաշխարհային ոսկերչական ոլորտի զարգացման հարցերով խորհրդատուի պաշտոնական կարգավիճակը։ 2013թ.–ին CIBJO–ի կոնգրեսն անցկացվել է Թել Ավիվում, 2014թ.–ին` Մոսկվայում, իսկ 2015թ.–ին` Բրազիլիայում։ –0–