Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանից ավելի քան 54 հազար գլուխ ոչխար է արտահանվել Իրան 11 ամսվա ընթացքում

26.02.2013, 18:59
Նորդուզ սահմանային գոտու միջոցով Հայաստանից ավելի քան 54 հազար գլուխ ոչխար է արտահանվել Իրան 2012թ.–ի մարտից մինչև 2013թ.–ի փետրվարն ընկած ժամանակահատվածում, տեղեկացվում է isna.ir իրանական տեղեկատվական գործակալության կայքում։
Հայաստանից  ավելի քան 54 հազար գլուխ ոչխար է արտահանվել Իրան 11 ամսվա ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Նորդուզ սահմանային գոտու միջոցով Հայաստանից ավելի քան 54 հազար գլուխ ոչխար է արտահանվել Իրան 2012թ.–ի մարտից մինչև 2013թ.–ի փետրվարն ընկած ժամանակահատվածում, տեղեկացվում է isna.ir իրանական տեղեկատվական գործակալության կայքում։

Միաժամանակ գործակալությունը, վկայակոչելով «Արաքս» ազատ առևտրի գոտու արտաքին և հասարակայնության հետ կապի ծառայության ներկայացուցիչ Ջավադ Վաթանխահին, տեղեկացնում է, որ կենդանիները երկիր են ներմուծվել Հայաստան գործուղված Իրանի անասնաբույժների կազմակերպության մասնագետների կողմից  անհրաժեշտ հետազոտություններ անցկացնելուց հետո։

Ըստ Գյուղատնտեսության նախարարության տվյալների` Հայաստանում հաշվառվում է 590,2 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 598 հազար գլուխ ոչխար և այծ, 108 հազար գլուխ խոզ։ Ենթադրվում է, որ 2020թ.–ի վերջին փոքր եղջերավոր անասունների գլխաքանակը Հայաստանում կաճի` հասնելով 1,5 մլն գլխի։ –0–